Մարտ, 2021
March 2021
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
ROAM-e սելֆի-դրոնը անկրկնելի նկարներ և տեսանյութեր ստանալու հնարավորություն է տալիս
06/04/2016 20:57

ROAM-e սելֆի-դրոնը անկրկնելի նկարներ և տեսանյութեր ստանալու հնարավորություն է տալիս

Գաղտնիք չէ, որ սելֆի սթիքերն (ձող) անչափ տարածված և գործածելի են։ Դրանք նոր և ավելի հետաքրքիր ռակուրսով նկարներ նկարելու հնարավորություն են տալիս։ Սելֆի սթիքի զարգացման հաջորդ փուլը կարող է լինել սելֆի դրոնը։

ROAM-e կոչվող սելֆի դրոնը զինված է 5ՄՊ հզորությամբ տեսախցիկով, այն կարողանում է 360 աստիճան անկյունով պանորամա լուսանկարներ նկարել։ Սարքը նաև կարողանում է տարբերակել օգտատիրոջ հայացքը, ինչի միջոցով էլ ավելի դյուրին է դարձնում սելֆիների տեսանկարահանումը։

Սարքն աշխատում է iOS և Android սմարթֆոնների հետ։ Այն կարող է թռչել և նկարահանել 20 րոպե, իսկ լիցքավորման ժամանակը 2 ժամ է։ ROAM-e-ի գինը 349 դոլար է։ Դրոնի գործողության շառավիղը 3-25 մետր է։