Օգոստոս, 2025
August 2025
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Բացվել է համակարգչային վիրուսների առցանց թանգարան
09/02/2016 21:54

Բացվել է համակարգչային վիրուսների առցանց թանգարան

Archive.org հանրահայտ հարթակը, որը հանդիսանում է ինտերնետի արխիվ և պահպանում է համացանցում ներկայացված կայքերի մեծամասնության տարբեր ժամանաշրջանների պատճենները, այսօր նշվող Անվտանգ Ինտերնետի օրվա կապակցությամբ գործարկել է Համակարգչային Վիրուսների առցանց թանգարան։

Թանգարանում կարելի է գտնել բազմաթիվ վիրուսներ, որոնք տարածված են եղել 80-90-ական թվականներին։ Թանգարանը նաև հնարավորություն է տալիս իրական ռեժիմում դիտել վիրուսների ազդեցությունն այն ժամանակների օպերացիոն համակարգերի վրա։