ԻՏՁՄ. ավելի քան 60 ընկերություն կմասնակցեն ԴիջիԹեք բիզնես ֆորումին
Հունիսի 19-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում մեկնարկում է 8-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը: Երկօրյա ֆորումն անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից:
ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց. «ԴիջիԹեք բիզնես ֆորումն առանձնակի կարևոր միջոցառում է: Այն մի հարթակ է ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ ճյուղերի երկխոսության համար: Ֆորումի շրջանակներում ՏՏ ընկերությունները ներկայացնում են իրենց կողմից առաջարկվող տեխնոլոգիական լուծումները, միաժամանակ ծանոթանում բիզնես ոլորտի կարիքներին»:
Խոսելով այն մասին, որ ՏՏ լուծումները դժվարությամբ մուտք գործում տնտեսության այլ ոլորտներ, ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանն առանձնացրեց երեք հիմնական պատճառ. «Առաջինը՝ տեխնոլոգիաների ներդրումը պահանջում է որոշակի ռիսկեր, ուստի որոշ ընկերություններ, ռիսկերը գնահատելով, զգուշավոր են մոտենում ՏՏ ներդրումներին: Բացի այդ, ոչ բոլոր ընկերություններն են պատրաստ ներդրումներ կատարել: Երրորդ և հիմնական պատճառը՝ դա էլեկտրոնային գրագիտության պակասն է, որը մեր երկրում, ցավոք, արդիական է: Նույնիսկ շրջանավարտներն ուսուցման ընթացքում համապաստասխան գրագիտություն ձեռք չեն բերում և ընտրում են վերապատրաստման ճանապարհը»:
Արդեն երկրորդ տարին է, ինչ Կոնվերս բանկը հովանավորում է բիզնես ֆորումը: «Անցյալ տարի Կոնվերս բանկը ներկայացնում էր Հայաստանում առաջին անգամ կիրառվող մոբայլ բենքինգի և մոբայլ առևտրի լուծումները: Այս տարի մենք արդեն կներկայացնենք այդ լուծումներիի առաջընթացը», – ասաց Կոնվերս բանկի Ռազմավարական և բիզնես զարգազման վարչության պետ Րաֆֆի Քասարջյանը:
Տեխնոլոգիական ֆորումին մասնակցում են ավելի քան 60 ընկերություններ՝ ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ բնագավառներից, ինչպես նաև պետական կառավարման ոլորտի կազմակերպություններ: Մասնավորապես՝ միջոցառման հովանավոր «Կոնվերս բանկ», գործընկերներ «Բիզնես ֆորում կենտրոն», «Ռոսգոսստրախ Արմենիա», «VX Soft», տեխնիկական գործընկեր «Բիլայն», ինչպես նաև ՀՀ Առողջապահության, Արդարադատության և Ֆինանսների նախարարություններ, ՀՀ Կենտրոնական բանկ, «Արդշինբանկ», «Ամերիաբանկ», «ԱյՅուՆեթվորքս», «Ինստիգեյթ», «Օրակլ Արմենիա», «Սիքյուջի», «Լայմ Տեխ», «ԷԿԵՆԳ», «Գրանթ Թորնթոն», «Էլեկտրոնային կառավարում. Էստոնիա», «Նասդաք Օէմէքս Արմենիա», «Յուքոմ», «Յունիդո» (ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն), «Բրիտանական խորհուրդ», «Հայաստանի ամերիկյան համալսարան» և այլ ընկերություններ: Նախատեսվում է, որ մինչ ֆորումի մեկնարկն ընկերությունների թիվը կհասնի 70-ի, իսկ այցելությունների թիվը կհասնի 3000-ի:
Բիզնես ֆորումը ներառում է ցուցահանդեսային մաս և մասնագիտական քննարկումներ հետևյալ թեմաներով՝
– Բիզնեսի աջակցման ծառայություններ ՏՏ ոլորտի համար
– Տեխնոլոգիական լուծումներ ֆինանսաբանկային ոլորտի համար
– Էլեկտրոնային կառավարում
– Տեխնոլոգիաները կանաչ տնտեսության համար
– Տեխնոլոգիական գյուղատնտեսության ոլորտի համար
– ՏՀՏ և նորարարական տեխնոլոգիաները բժշկության և առողջապահության ոլորտում
– Կիբեր անվտանգություն
Ի դեպ, այս տարի տեխնոլոգիական լուծումներ կիրառող ոչ ՏՏ ոլորտի 10 ընկերությունների անակնկալ է սպասվում: Հունիսի 20-ին առաջին անգամ ֆորումի շրջանակներում տեղի կունենա մրցանակաբաշխություն: «Դիջիբիզնես» անունը կրող մրցանակը տարբեր անվանակարգերով կշնորհվի այն ընկերություններին, որոնք իրենց գործունեության մեջ հաջողությամբ կիրառում են առաջատար տեխնոլոգիական լուծումներ:
Հիշեցնենք, որ ԻՏՁՄ-ն միավորում է ոլորտի շուրջ 70 կազմակերպություններ, որոնք Հայաստանում գործող տեղական և միջազգային կազմակերպություններ են, ներգրավված են ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների և էլեկտրոնային առևտրի, հետազոտման և զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի և այլ մասնագիտացումներում: Մի շարք անդամներ գրավում են առաջատար դիրքեր համաշխարհային շուկայում:
ԻՏՁՄ-ն հիմնադրվել է 2000թ. որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: Այն ստեղծվել է ՏՏ և ՏՀՏ ոլորտների ձեռնարկությունների, ընկերությունների կողմից՝ տնտեսական շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման և ՏՀՏ ոլորտում հետազոտությունների առաջընթացի խրախուսման նպատակով:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է