Մարտ, 2026
March 2026
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
Btunes սարքը սովորական ականջակալները կդարձնի անլար
29/12/2014 13:09

Btunes սարքը սովորական ականջակալները կդարձնի անլար

Kickstarter համաֆինանսավորման հարթակի պաշտոնական կայքում ներկայացվել է BTunes սարքը, որը, միանակով ցանկացած ականջակալի, դարձնում է այն անլար: Btunes-ում ներկառուցված մարտկոցն ու Bluetooth 4.0 ադապտերն անլար կապի միջոցով ապահովում են պլանշետից, սմարթֆոնից, ինչպես նաև անհատական համակարգչից ազդանշանների փոխանցումը: 

Մշակողների հավաստմամբ՝ BTunes-ը կարողանում է բարձր որակի հնչողություն ապահովել: Սարքի մեկանգամյա լիցքավորումն ապահովում է 10-ժամյա ավտոնոմ աշխատանք:  

Ներկառուցված բարձրախոսն օգտատերերին հնարավորություն կտա հեռախոսազանգեր իրականացնել, ինչպես նաև հրահանգներ տալ բջջային սարքի ձայնային օգնականին: BTunes-ի չափսերը կազմում են 60 × 18 × 16 մմ, քաշը՝ 15 գրամ: 

Նախագծի հեղինակներին արդեն հաջողվել է ներգրավել սարքի արտադրության համար անհրաժեշտ գումարը: BTunes-ի վաճառքի մեկնարկը նախատեսվում է 2015 թվականի մայիսին: