Դեկտեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
8Cups «խելացի» շիշը կօգնի կանխել օրգանիզմի ջրազրկումը
24/12/2014 13:45

8Cups «խելացի» շիշը կօգնի կանխել օրգանիզմի ջրազրկումը

Indiegogo համաֆինանսավորման հարթակում ներկայացվել է 8Cups «խելացի» շիշը, որը նախատեսված է օրգանիզմում ջրի քանակը վերահսկելու համար: 

Որոշ դեպքերում օրվա ընթացքում քիչ քանակությումբ ջրի օգտագործումը կարող է օրգանիզմի ջրազրկման հանգեցնել, ինչն էլ իր հերթին առաջացնում է հոգնացություն և զգալիորեն դանդաղեցնում է նյութափոխանակությունը: Նման իրավիճակից խուսափելու համար խորհուրդ է տրվում օգտագործել 8Cups-ը, որի աշխատանքը համակցվում է հատուկ մշակած բջջային հավելվածի հետ: 

«Խելացի» շիշն ունի լուսադիոդային դիսփլեյ, որն օգտագործողին ժամանակ առ ժամանակ հիշեցնում է ջուր ըմպելու մասին: Սարքի հիմնական խնդիրը կայանում է օրվա ընթացքում օգտագործվող ջրի քանակը վերահսկելու մեջ: Ստացված տվյալները մշակվում են և Bluetooth-ի միջոցով փոխանցվում օգտատիրոջ բջջային սարքին՝ այդպիսով տեղյակ պահելով նրան, թե որքան հեղուկ է օգտագործվել և դեռ որքան է անհրաժեշտ օգտագործել:  

8Cups-ն օգտագործում է անլար լիցքավորման համակարգ: Սարքի մեկանգամյա լիցքավորումը 7-օրյա աշխատանք է ապահովում: Անհրաժեշտ գումարը ներգրավելու դեպքում, 8Cups-ի վաճառքը կմեկնարկի հաջորդ տարվա գարնանը: Այն հասանելի կլինի 5 տարբեր գույներով: 

Լրահոս