Սեպտեմբեր, 2024
September 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Cubic. Էլեկտրոնային օգնական, որի հետ կարելի է ընկերանալ
27/11/2014 14:35

Cubic. Էլեկտրոնային օգնական, որի հետ կարելի է ընկերանալ

«Երկաթե մարդը» ֆիլմի երկրպագուներին քաջ ծանոթ է Թոնի Սթարքի կողմից պատրաստված Ջարվիս ռոբոտը: Cubic նախագծի շնորհիվ արհեստական ինտելեկտով նման մի ռոբոտ մոտ ապագայում կկարողանա ունենալ մեզանից յուրաքանչյուրը:  

Cubic էլեկտրոնային օգնականն աշխատում է սմարթֆոնի հետ համակցված, իսկ սարքերի միջև փոխազդեցությունն իրականացվում է ձայնային հրահանգների միջոցով: Ընդ որում` Cubic-ը, զանազան հանձնարարություններ կատարելուց բացի, կարողանում է նաև զրուցել և անգամ կատակներ անել: Նախագծողները խոստանում են, որ էլեկտրոնային այս սարքը կդառնա օգտագործողի անփոխարինելի ընկերը: Իսկ հատուկ մշակված հավելվածը հնարավորություն կտա աշխատեցնել համակարգը նույնիսկ տան սահմաններից դուրս: 

Նշենք, որ նախագիծը ներկայացվել է Indiegogo հարթակում: Համաֆինանսավորման փուլի բարեհաջող ավարտի դեպքում Cubic էլեկտրոնային օգնականը վաճառքում կհայտնվի հաջորդ տարվա նոյեմբերին: