Մարտ, 2026
March 2026
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
Quadrofoil. Ստորջրյա թևերով զբոսանավ
11/11/2014 10:50

Quadrofoil. Ստորջրյա թևերով զբոսանավ

Սլովենական Quadrofoil ընկերության աշխատակիցները ստեղծել են ստորջրյա թևերի վրա սլացող էլեկտրական զբոսանավ: Ինովացիոն հիդրոցիկլում ինժեներներն օգտագործել են ընկերության կողմից մշակված C-Foil տեխնոլոգիան, որի շնորհիվ զբոսանավի մարտկոցն ու ստորջրյա թևերը նվազեցնում են ջրի դիմադրությունը: 

Զբոսանավի առավելագություն արագությունը 40 կմ/ժ է, իսկ մարտկոցն ամբողջությամբ լիցքավորելու համար պահանջվում է ընդամենը 2 ժամ:

Quadrofoil էլեկտրական զբոսանավի նախնական պատվերներն ընդունվում են այս տարվա հոկտեմբերից, իսկ վաճառքի մեկնարկը նախատեսվում է 2015 թվականի մարտին: