Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Մորուքավոր կինը ոգեշնչման աղբյուր է դարձել
03/11/2014 14:57

Մորուքավոր կինը ոգեշնչման աղբյուր է դարձել

Եվրատեսիլ 2014 երգի մրցույթի հաղթող ճանաչված Կոնչիտա Վուրստը դարձել է Parrot Zik 2.0 ականջակալների գովազդող դեմքը: 

Ինչ վերաբերում է ականջակալներին, ապա դրանք նախագծվել են շուկայում բավական ամուր դիրքեր ձեռք բերած Parrot ընկերության կողմից: Parrot Zik 2.0-ը ձայնի աղբյուրին միանում է ինչպես լարի, այնպես էլ Bluetooth-ի միջոցով: Այն հագեցած է 32 բիտանոց պրոցեսորով, ինչպես նաև արտաքին աղմուկը խլացնող հատուկ համակարգով: Երաժշտության հնչողությունը կառավարվում է անմիջապես ականջակալներում ներկառուցված կոճակների միջոցով: 

Ինչպես արդեն նշեցինք, նոր ականջակալների գովազդն ընկերությունը վստահել է Կոնչիտա Վուրստին: Հենց այդ գովազդին է նվիրված աշխարհահռչակ մորուքավոր կնոջ հետ ստորև ներկայացված հարցազրույցը: