Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Նոր Li-Ion մարտկոցների 70%-ը լիցքավորվում է 2 րոպեում և մոտ 20 տարի ենթակա է շահագործման
14/10/2014 11:17

Նոր Li-Ion մարտկոցների 70%-ը լիցքավորվում է 2 րոպեում և մոտ 20 տարի ենթակա է շահագործման

Սինգապուրում փորձագետների մի թիմ ստեղծել է նոր սերնդի լիթիում-իոնային մարտկոց, որի 70%-ը լիցքավորվում է 2 րոպեում: Դա նշանակում է, որ էլեկտրական մեքենան ամբողջությամբ լիցքավորելու համար կպահանջվի ընդամենը 15 րոպե: 

Գաղտնիքը կայանում է նրանում, որ լիթիում-իոնային մարտկոցի անոդը ստեղծելիս փորձագետներն այս անգամ ավանդական գրաֆիտի փոխարեն օգտագործել են էժան տիտանի երկօքսիդի գել: Այս հասարակ ինովացիան թույլ է տալիս 20 անգամ ավելի արագ լիցքավորել մարտկոցն ու 20 անգամ երկարացնում է դրա աշխատանքի տևողությունը:

Որոշ մարդիկ թերահավատորեն են վերաբերվում մարտկոցների պատրաստման այս նոր տեխնոլոգիային, քանի որ այն միանգամայն նոր են համարում, սակայն հարկ է նշել, որ տեխնոլոգիան ամենևին էլ նոր չէ, այն արդեն իսկ գոյություն ունեցող լիթիում-իոնային տեխնոլոգիայի կատարելագործված տարբերակն է: