Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
3D տպիչի միջոցով ստեղծված ավտոմեքենան կարող է մինչև 64 կմ/ժ արագություն զարգացնել
13/10/2014 12:08

3D տպիչի միջոցով ստեղծված ավտոմեքենան կարող է մինչև 64 կմ/ժ արագություն զարգացնել

Ընդամենը 44 ժամվա ընթացքում ամերիկյան Local Motors ընկերության մասնագետներին հաջողվել է 3D տպիչի միջոցով ստեղծել մի շատ ինքնատիպ ավտոմեքենա, որը ստացել է Strati անվանումը: Ավտոմեքենայի տպման ողջ գործընթացը ցուցադրվել է Չիկագոյում տեղի ունեցած International Manufacturing Technology ցուցահանդեսի շրջանակներում: Հեղինակների հավաստմամբ՝ ապագայում նմանատիպ մեքենա տպելու համար պահանջվելու է ընդամենը 20 ժամ:

Strati-ն երկտեղանի ավտոմեքենա է, որի աշխատանքն ապահովվում է էլեկտրական շարժիչի միջոցով: Այն կարող է 64 կմ/ժ արագություն զարգացնել, իսկ առավելագույն տարածությունը, որ մեքենան կարող է անցնել առանց վերալիցքավորման, 241 կմ է:

Local Motors-ի մասնագետները հայտնել են Strati-ի հնարավոր վաճառքի մասին: Ավտոմեքենայի մոտավոր գինը կազմելու է 17 000 ԱՄՆ դոլար: