Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Արտապատկերվող ձեռքի ժամացույց
15/07/2014 14:17

Արտապատկերվող ձեռքի ժամացույց

Անցյալ շաբաթ Indiegogo կայքում մեկնարկել է Ritot արտապատկերվող ձեռքի ժամացույցի արտադրության համաֆինանսավորումը: Այս ընթացքում նախագծի իրականացման համար հավաքված ֆինասական միջոցները, կազմելով մոտ 180.000 ԱՄՆ դոլար, 3 անգամ գերազանցում են գումարի այն չափը, որն ի սկզբանե անհրաժեշտ էր: 

Նոր սարքը ներկայացվել է որպես «խելացի» ժամացույց և բացի ժամը ցույց տալուց, այն նաև միանում է սարթֆոնին և տեղեկացնում մուտքային զանգերի և հաղորդագրությունների, ինչպես նաև սոցիալական ցանցերում տեղի ունեցող իրադարձությունների մասին: 

Արտապատկերման հատուկ տեխնոլոգիան միանգամայն անվնաս է առողջության համար: Սարքի՝ քնած ռեժիմում ավտոնոմ աշխատանքի տևողությունը կազմում է մեկ ամիս: Արտապատկերման համապատասխան փոփոխության դեպքում Ritot-ը կարելի է կրել ինչպես ձախ, այնպես էլ աջ ձեռքի վրա:

«Խելացի» ժամացույցը վաճառքում կհայտնվի մյուս տարվա փետրվար ամսին, իսկ մոտավոր գինը կկազմի 160 ԱՄՆ դոլար: