Հոկտեմբեր, 2025
October 2025
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
FingerReader. Սարք, որը կույրերի համար բարձրաձայն կարդում է տեքստը
14/07/2014 11:28

FingerReader. Սարք, որը կույրերի համար բարձրաձայն կարդում է տեքստը

FingerReader-ը փոքրիկ տեսախցիկով զինված 3D տպիչի միջոցով ստացված սարք է: Այն ամրանում է ցուցամատին և կարողանում է իրական ժամանակում սկանավորել և բարձրաձայն կարդալ տեքստը, որին մատով հետևում է օգտատերը: Այն կարող է օգտակար լինել ինչպես կույր, այնպես էլ օտար լեզուներ ուսումնասիրող մարդկանց համար: 

FingerReader-ը նախատեսված է տեքստի տարատեսակ բառեր և ամբողջական տողեր կարդալու համար: Այն միանում է լափթոփին կամ բջջային հեռախոսին՝ հնարավորություն տալով օգտատերերին օգտագործել սարքը ռեստորաններում, գրասենյակներում և մի շարք այլ հաստատություններում: 

FingerReader-ը նախագծվել և մշակվել է երեք տարվա ընթացքում և առայժմ ներկայացվել է սարքի միայն նախատիպը: MIT ընկերության փորձագետները հուսով են, որ կկարողանան ներգրավել անհրաժեշտ ֆինանսական միջոցներն ու մոտ ապագայում սկսել սարքի մասսայական արտադրությունը: