Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
OnePeel. Բազմաֆունկցիոնալ պատյան iPhone 5-ի համար
22/05/2014 13:52

OnePeel. Բազմաֆունկցիոնալ պատյան iPhone 5-ի համար

Օրեցօր ավելանում է Apple սմարթֆոնների համար նախատեսված աքսեսուարների թիվը: Ամեն օր դրանց շարքը համալրվում է ևս մեկով, սակայն OnePeel-ը կարողացավ առանձնանալ նույնիսկ այդպիսի պայմաններում:

Նոր պատյանի ամենահետաքրքիր ֆունկցիան կայանում է երկու լրացուցիչ SIM-քարտերի համար նախատեսված անցքերի առկայության մեջ, ընդ որում, և՛ iPhone-ի, և՛ պատյանի քարտերը կարող են աշխատել միաժամանակ: OnePeel-ում ներկառուցված է մարտկոց, որը կարողանում է լիցքավորել նաև սմարթֆոնը:

Պատյանի հետևի կափարիչն ունի կոճակներով հեռախոսի տեսք և գունավոր էկրան, որի օգնությամբ կարելի է կառավարել բոլոր ֆունկցիաները, որոնցից մեկը խոսակցությունը ձայնագրելու հնարավորությունն է: OnePeel բազմաֆունկցիոնալ պատյանի միակ թերությունը դրա հաստությունն է:

Գադջեթի գինը կազմում է 95.67 ԱՄՆ դոլար: