Մայիս, 2025
May 2025
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
«Բաց նոութբուքի» նախագիծն ավելի քան 700 000 ԱՄՆ դոլար է ներգրավել
21/05/2014 12:11

«Բաց նոութբուքի» նախագիծն ավելի քան 700 000 ԱՄՆ դոլար է ներգրավել

Novena «բաց» նոութբուքի նախագիծը անհրաժեշտ 250 000-ի փոխարեն կարողացել է 700 000 ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ հավաքել: Առաջին «open source» նոութբուքը բաց է լինելու ինչպես ծրագրային, այնպես էլ կառուցվածքային առումներով:

Novena-յի առավելությունը կայանում է նրանում, որ սպառողներն ըստ իրենց նախասիրությունների կարող են ինքնուրույն հավաքել սարքը:

Նոութբուքի աշխատանքի հիմքում ընկած է 1.2 ԳՀց հաճախականությամբ քառամիջուկ պրոցեսոր, իսկ որպես ծրագրային հիմք օգտագործվում է Linux օպերացիոն համ ակարգը:

Նոութբուքը դիզայնի ընտրության մեծ հնարավորություններ է ընձեռում: Կարելի է պատվիրել միայն մայրական պլատան և ինքնուրույն հավաքել սարքը, որը կարժենա մոտ 500 ԱՄՆ դոլար: