Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Նորագույն տեխնոլոգիաներն օգտնում են ստեղծել ավելի անվտանգ ճանապարհներ
18/04/2014 13:21

Նորագույն տեխնոլոգիաներն օգտնում են ստեղծել ավելի անվտանգ ճանապարհներ

Նիդերլանդական Studio Roosegaarde ընկերությունը ավտոխճուղիներից մեկի 500 մետրանոց հատվածում փորձարկում է իր կողմից մշակված տեխնոլոգիաները, որոնք ապագայի ճանապարհներն ավելի անվտանգ և խնայող պետք է դարձնեն:

Ընկերության կողմից մշակված առաջին տեխնոոլգիան վերաբերում է ճանապարհի նշագծմանը: Ճանապարհները ներկվում են հատուկ ներկով, որը բաղադրության մեջ մտնում է ֆոտոէլեմենտրներով հարուստ նյութեր: Նման ներկի շնորհիվ մթության ժամանակ նշագծումը լուսավորվում է, և դառնում շատ ավելի էֆեկտիվ քան հասարակ սպիտակ ներկն է:

Ընկերության կողմից մշակվում են նաև ցուրտ եղանակի մասին ազդանշաններ տվող «խելացի ճանապահրի» նախագիծ:  Ճանապարհի վրա հատուկ ներկով նկարվում են ձյան փաթիլներ: Դրանք դրական ջերմաստիճանի դեպքում չեն երևում, իսկ 0-ից ցածր ջերմաստիճանի դեպքում ամբողջ ճանապարհը պատվում է փաթիլների պատկերներով` զգուշացնելով վարորդին, որ հնարավոր է սառցապատում:

Հաջորդ տեխնոլոգիան վերաբերում է էլեկտրամեքենաներին, ընկերությունն առաջարում է խճուղիների որոշակի հատվածներում աջ շարքը պատել հատուկ ծածկույթով, որի վրա երթևեկելիս էլեկտրամեքենան կլիցքավորվի:

Studio Roosegaarde-ի վերանշյալ և այլ տեխնոլոգիաների մասին պատկերավոր պատկերացում կազմելու համար կարող եք դիտել կցված տեսանյութերը: