Դեկտեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Warm Mouse. Ջերմացնող մկնիկ
01/04/2014 10:13

Warm Mouse. Ջերմացնող մկնիկ

Սառը միջավայրում աշխատելը կարող է հոդացավերի, ինչպես նաև արյան թույլ շրջանառության պատճառ դառնալ:

Շատ կարևոր է, որ մկնիկից օգտվելիս ձեռքի ներքին ջերմաստիճանը պահպանվի 37 աստիճան ցելսիուսի սահմաններում: Կայուն ջերմաստիճանն ապահովում է էներգիայի ներհոսքն ու նպաստում է ձեռքի նորմալ աշխատանքին:

Warm Mouse-ը պասիվ թերապիա իրականացնող մի սարք է, որը ջերմություն է փոխանցում ձեռքի ափի երեք կարևորագույն կետերին՝ կարգավորելով դաստակներում արյան շրջանառությունը:

Սարքի աշխատանքի համար անհրաժեշտ է ընդամենը 5 վոլտ էլեկտրական լարում: Աշխատանքն ավարտելուց հետո Warm Mouse-ը կարելի է պահել անջատված վիճակում:

Լրահոս