374
21
2808
Huawei ընկերությունը թողարկել է բջջային հեռախոսի ֆուկցիաներով ամենաթեթև պլանշետը

Huawei ընկերությունը թողարկել է բջջային հեռախոսի ֆուկցիաներով ամենաթեթև պլանշետը

Չնայած այն հանգամանքին, որ հեռախոսազանգեր իրականցնելու հնարավորությունով պլանշետները չափերով հսկայական են թվում, դրանք պահանջակ ունեն շուկայում: Իսկ եթե կա պահանջարկը, բնականաբար կլինի նաև առաջարկ: Huawei ըներությունը հայտարարել է MediaPad X1 պլանշետի թողարկման մասին, որը նմանատիպ 7 դույմանի սարքավորումների շարքում առաջինն է լինելու իր թեթևությամբ: Պլանշետը կշռում է ընդամենը 239 գրամ և ունի 103.9 մմ լայնություն` գերազանցելով ASUS Fonepad 7, Kindle Fire HDX 7 և Nexus 7 գադջեթներին:

Սարքավորումն ունի 1920x1200 պիքսել թույլատրությամբ LTPS-դիսփլեյ, հիմնական և դիմային տեսախցիկներ` համապատասխանաբար 13 Մպ և 5 Մպ: MediaPad X1-ն աշխատում է  1.6 ԳՀց հաճախականությամբ Cortex-A9 պրոցեսորով, հագեցած է 2 Գբ հիմնական և 16 Գբ ներկառուցված հիշողությամբ, TD-LTE և FD-LTE մոդուլներով: Բացի նշված առանձնահատկություններից, պլանշետի օգտատերերը կստանան նաև մի շարք հիմնական ծրագրեր, այդ թվում` ձայնի և շարժումների միջոցով կառավարման հնարավորություն: Հաշվի առնելով MediaPad X1 նոր պլանշետի մոտավոր գինը` 399 եվրո, կարելի է եզրակացնել, որ սարքավորումն իսկապես արժանի է ուշադրության: Այն արդեն հասանելի կլինի սույն թվականի մարտ ամսին: 

Կարճ հասցե: geek.am/u/3309.html
Huawei ASUS MediaPad X1 Kindle Fire HDX 7 Nexus 7 Cortex-A9

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2678 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Հայաստանում արտադրված «Խելացի Տուն» համակարգի առաջին խմբաքանակն արտահանվեց Եվրոպա ու Ռուսաստան

«Խելացի Տուն» համակարգի արտադրության վրա մասնագիտացված հայկական Heltun ընկերությունը Հայաստանում արտադրած իր առաջին արտադրանքն է արտահանել Եվրոպական Միության երկրներ և Ռուսաստանի Դաշնություն։ Համակարգի 1000 սարք վաճառվել ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS