Օգոստոս, 2025
August 2025
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Virgin Atlantic-ը կողջունի ուղևորներին կրելի սարքավորումների միջոցով
13/02/2014 13:10

Virgin Atlantic-ը կողջունի ուղևորներին կրելի սարքավորումների միջոցով

Virgin Atlantic ավիաընկերությունն աշխատում է ուղևորներին ողջունելու մի նոր համակարգի մշակման վրա: Ընկերությունը մտադիր է օգտագործել Google Glass և Sony's Smartwatch 2 սարքավորումները բարձր դասի ուղևորների գրանցման գործընթացը արագացնելու նպատակով: Heathrow օդանավակայանի անձնակազմը`օգտագործելով այս տեխնոլոգիան, անվանապես ողջունում է ուղևորներին, տրամադրում է չվերթի հետ կապված փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվություն և թարգմանում այն ցանկացած լեզվով:

Նոր համակարգի փորձարկումը կտևի վեց շաբաթ, բայց Virgin ընկերությունն արդեն մեծ երազանքներ ունի`կապված այս սարքավորումների օգտագործման հետ: Ավիաընկերությունը հուսով է, որ այդ մեխանիզմով հնարավոր կլինի նաև պարզել, թե ինչ ուտեստներ են նախընտրում ուղևորները: