Մարտ, 2026
March 2026
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
Google Glass-ն ունի նոր մրցակից
18/12/2013 18:24

Google Glass-ն ունի նոր մրցակից

Google Glass-ն ունի նոր մրցակից: Meta ընկերությունը թողարկել է վերամշակված և թարմացված Meta Pro ակնոցներ։ Դրանք չեն տարբերվում սովորական արևային ակնոցներից և ունեն բավականին տպավորիչ տեխնիական տվյալներ։

Այս ակնոցների ցուցադրած պատկերը 15 անգամ մեծ է Google Glass-ի ցուցադրած պատկերից: Այս ակնոցների միջոցով հնարավոր է պատկերը տարածել միաժամանակ երկու աչքի համար։

Meta Pro ակնոցներն իրենց մեջ կրում են Intel Core i5 պրոցեսոր, 4GB RAM օպերատիվ հիշողության քարտ, ինչպես նաև 128 GB ֆլեշ հիշողություն։ Ունեն Bluetooth, WiFi:

Ակնոցները սերիական վաճառքի դուրս կգան 2014 թվականին: Գինը սահմանվել է 3000 ԱՄՆ դոլար։

AMP