Փետրվար, 2025
February 2025
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
SADA-ն ճանաչվել է 2025 թվականի Google-ի գործընկեր՝ հանրային ծառայությունների ոլորտի 5 ուղղությունով
24/02/2025 18:17

SADA-ն ճանաչվել է 2025 թվականի Google-ի գործընկեր՝ հանրային ծառայությունների ոլորտի 5 ուղղությունով

Google Cloud-ի ծառայությունների ու լուծումների խորհրդատու, հաճախորդների համար փոխակերպման ուղիներ առաջարկող SADA, an Insight company-ն ստացել է Google-ի Հանրային հատվածի գործընկերոջ պիտակներ (բեյջեր)` արհեստական բանականության և մեքենայական ուսուցման (AI և ML), տվյալների վերլուծության, քարտեզների և աշխարհատարածության, անվտանգության և աշխատանքային վերափոխման կատեգորիաներում։

2024 թվականին SADA-ն նշանակալի հաջողություններ է գրանցել այս ոլորտներում՝ հանրային հատվածի կազմակերպությունների համար ազդեցիկ արդյունքներ ապահովելով։

Օրինակ՝ SADA-ն Չիկոպի ոստիկանության բաժնին օգնել է արդիականացնել գործունեությունը և բարելավել հանրային անվտանգությունը։ Google Workspace-ի ներդրման միջոցով SADA-ն օգնել է ոստիկանության բաժնին նվազեցնել թղթաբանությունը, ապահովել 100% համապատասխանություն Քրեական արդարադատության տեղեկատվական ծառայությունների չափանիշներին, պարզեցնել հաղորդակցությունը և հնարավորություն տալ իրական ժամանակում ծանուցումներ ստանալ։ Արդյունքում, ոստիկանության աշխատակիցները հնարավորություն են ստացել ավելի շատ կենտրոնանալ իրենց հիմնական պարտականությունների վրա։ Այս հաջողված փորձը ընդգծում է Google Cloud-ի տեխնոլոգիաներն օգտագործելու SADA-ի հմտությունները՝ հանրային հատվածում էական փոփոխություններ իրականացնելու նպատակով։

SADA-ն Google-ի Հանրային հատվածի գործընկերոջ պիտակները (բեյջերը) ստացել է հետևյալ ոլորներում․

Արհեստական բանականություն/մեքենայական ուսուցում. SADA-ն կարող է օգնել պետական գործակալություններին՝ օգտագործել AI/ML տեխնոլոգիաները որոշումների կայացման բարելավման, գործընթացների ավտոմատացման և քաղաքացիների փորձառությունների անհատականացման համար։

Տվյալների վերլուծություն. SADA-ն հնարավորություն է տալիս հանրային հատվածի կազմակերպություններին՝ բացահայտելու տվյալների հնարավորությունները առաջադեմ վերլուծական լուծումների միջոցով։ Դրանք ներառում են տվյալների պահեստավորումը, բիզնես վերլուծությունը և տվյալների վիզուալիզացիան։

Քարտեզներ և աշխարհատարածություն. SADA-ի աշխարհատարածության ոլորտի փորձը պետական մարմիններին հնարավորություն է տալիս օգտագործել տեղանքի մասին տվյալները՝ ավելի լավ պլանավորման, արտակարգ իրավիճակներին արձագանքման որակի բարելավման և կենսական ենթակառուցվածքների ավելի արդյունավետ կառավարման համար։ SADA-ն աջակցում է կազմակերպություններին Google Maps-ի լուծումներով։

Անվտանգություն SADA-ն հանրային հատվածի կազմակերպություններին օգնում է ուժեղացնելու իրենց կիբեռանվտանգության համակարգերը համապարփակ լուծումների միջոցով, որոնք պաշտպանում են զգայուն տվյալները, կանխում կիբեռհարձակումները և ապահովում կարգավորող պահանջներին համապատասխանությունը։

Աշխատանքի վերափոխում SADA-ն հնարավորություն է տալիս հանրային հատվածի մարմիններին՝ արդիականացնելու իրենց աշխատավայրերը և բարձրացնելու աշխատակիցների արտադրողականությունը Google Workspace-ի լուծումների միջոցով։

«Google-ի հանրային հատվածի գործընկերոջ պիտակները հաստատում են մեր թիմի՝ նորարարական լուծումներ տրամադրելու պատրաստականությունը։ Մենք օգնում ենք նշանակալի արդյունքների հասնել այն կազմակերպություններին, որոնք պատրաստ են քաղաքացիներին ավելի լավ ծառայություններ մատուցել»,- նշել է SADA, an Insight company-ի Ռազմավարական գործընկերության և միջազգային GTM-ի հարցով ավագ փոխնախագահ Միշել Ամբրոսը։

SADA, an Insight company-ն պրոֆեսիոնալ ծառայությունների շուկայի համաշխարհային առաջատար է և Google Cloud-ի լուծումների մրցանակակիր մատակարար։ 2000 թվականից սկսած՝ SADA-ն օգնում է առողջապահության, մեդիայի, ժամանցի, մանրածախ առևտրի, արտադրության և հանրային ոլորտի հաճախորդներին՝ լուծելու իրենց առջև ծառացած ամենաբարդ թվային փոխակերպման խնդիրները, որպեսզի բիզնեսները կարողանան կենտրոնանալ իրենց նպատակների վրա: SADA-ն գրասենյակներ ունի Հյուսիսային Ամերիկայում, Հնդկաստանում և Հայաստանում: Ապահովելով վաճառքի, հաճախորդների աջակցության թիմեր, SADA-ն դիրքավորված է՝ օգնելու իր հաճախորդներին՝ իրենց թվային փոխակերպման բոլոր փուլերում: SADA-ն Google Cloud-ի Տարվա գործընկեր է ճանաչվել 7 տարի անընդմեջ, ունի Google Cloud-ի 11 մասնագիտացում և, Gartner Magic Quadrant™ 2023 զեկույցի համաձայն, ճանաչվել է ոլորտի նիշային դերակատար՝ Հանրային ամպային ՏՏ փոխակերպման ծառայություններ անվանակարգում։

Լրահոս