
Կայացավ ԱՏՁՄ 24-րդ տարեկան համաժողովը. նախագահ վերընտրվեց Team ընկերությունների խմբի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը
Փետրվարի 19-ին կայացավ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 24-րդ տարեկան համաժողովը, որը մեկ հարկի տակ համախմբեց տեխնոլոգիական ոլորտի 300-ից ավելի ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների և կրթական հաստատությունների ղեկավարների։
Համաժողովի ընթացքում անցկացվեցին ԱՏՁՄ նախագահի և խորհրդի անդամների ընտրությունները, որոնց արդյունքում ԱՏՁՄ նախագահ վերընտրվեց Team ընկերությունների խմբի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։
Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Ալեքսանդր Եսայանն ընդգծեց, որ Միության գրանցած հաջողությունները անդամ կազմակերպությունների և գործընկերների համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունքն են: «Մենք շարունակելու ենք քայլել Հայաստանը որպես տեխնոլոգիական առաջատար երկիր դիրքավորելու ճանապարհով: Այս հավակնոտ, բայց լիովին իրատեսական հեռանկարում կարևոր է յուրաքանչյուրիս ներգրավվածությունը, համագործակցությունը կազմակերպությունների, Կառավարության հետ: ԱՏՁՄ համայնքի զգալի մեծացումը կարևոր ցուցանիշ է, որը փաստում է դրա կենսունակության ու ոլորտում նոր հաջողություններ սահմանելու պատրաստակամության մասին», – նշեց նորընտիր նախագահ Ալեքսանդր Եսայանը։
Նա նաև հավելեց, որ շարունակելու են զարգացնել արդեն իսկ գործող նախագծերը։ «Մենք գնալու ենք նոր «Արմաթ»-ների բացման, ինչպես նաև գործող «Արմաթ»-ների վերազինման ճանապարհով: Մեր ուշադրության կենտրոնում է մնալու նաև «ԴիջիԹեքը», որն անցած տարի ամենամեծն էր պատմության մեջ։ Նախատեսում ենք այն դարձնել միջազգային հարթակ՝ բարձրացնելով արդեն իսկ սահմանած նշաձողն ու ներգրավելով միջազգային ընկերությունների»,-նշեց ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը:
Նորընտիր խորհրդի կազմում ընդգրկվեցին Արտավազդ Մինասյանը (Կրիսպ – Համահիմնադիր և նախագահ), Արմեն Քոչարյանը (Վօլօ – տնօրեն և համահիմնադիր), Իրինա Դումանյան (Սիմենս – տնօրեն), Արսեն Բաղդասարյան (Դատաարտ – տնօրեն), Արման Աթոյան (Այ Իքս-Թեք – համահիմնադիր և տնօրեն), Խաչիկ Նազարյան (Բրոդքոմ – ինժեներական տնօրեն), Գևորգ Սաֆարյան (Լայմթեք – հիմնադիր և տնօրեն), Գոռ Վարդանյան (Ֆայմթեք – հիմնադիր), Սպարտակ Կյուրեղյան (Զելըս – Ֆինանսական և բիզնես օպերացիոն տնօրեն), Աշոտ Տոնոյան (Սերվիս Թայթան – տնօրեն), Արտավազդ Երիցյան (Փոդքասլ – հիմնադիր և տնօրեն), Նարեկ Ասլիկյան (Արմինիըն Քոդ Ըքեդըմի – հիմնադիր և տնօրեն), Ռեմ Դարբինյան (Վայրըլ Մանգո – հիմնադիր և տնօրեն):
ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը համաժողովի ընթացքում ներկայացրեց ԱՏՁՄ 2024 թվականի ամփոփիչ հաշվետվությունը՝ անդրադառնալով կազմակերպության ծրագրերի արդյունքներին, այդ թվում՝ «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների, «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսի, «ԻննոԻջևան» կրթական ու նորարարական ծրագրի, ինչպես նաև WCIT-ի գործունեության ամփոփմանը։
«2024 թվականը մեզ համար դարձավ բեկումնային տարի։ Մենք ոչ միայն իրականացրինք ռազմավարական նախաձեռնություններ ու խորացրինք միջազգային համագործակցությունները, այլև տեսանք մեր համայնքի աննախադեպ աճը։ Այսօր մենք միավորում ենք 200-ից ավելի բարձր տեխնոլոգիական ընկերություն՝ դարձնելով համայնքը ավելի ուժեղ, ազդեցիկ և մրցունակ»,-ասաց Սարգիս Կարապետյանը։
Վերջինս ընդգծեց նաև, որ ոլորտի տնտեսական ներդրումը նույնպես հասել է նոր բարձունքների։ «ՀՀ-ի 1000 խոշոր հարկատուները 2024-ին վճարել են 84 միլիարդ դրամ հարկ, որից 64 միլիարդը մեր համայնքի ընկերություններն են ձևավորել։ Արդյունքում՝ վճարված հարկերի 70%-ը բաժին է ընկնում հենց խոշոր հարկատուներին, որտեղ մեր անդամների ներկայությունը զգալի է»,-նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրենը։
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ, նախկինում՝ ԻՏՁՄ) ներկայացնում է Հայաստանում ԲՏԱ եւ ՏՀՏ ավելի քան 200 ընկերություններ՝ներառյալ տեղական և միջազգային ընկերությունները: ԱՏՁՄ-ի առաքելությունն է զարգացնել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը:
ԱՏՁՄ ռազմավարական գործընկերներն են Cifora-ն, Ucraft-ը, Krisp-ը, Quantori-ն, Team ընկերությունների խումբը, Broadcom-ը:
Նորընտիր խորհրդի կազմում ընդգրկվեցին Արտավազդ Մինասյանը (Կրիսպ – Համահիմնադիր և նախագահ), Արմեն Քոչարյանը (Վօլօ – տնօրեն և համահիմնադիր), Իրինա Դումանյան (Սիմենս – տնօրեն), Արսեն Բաղդասարյան (Դատաարտ – տնօրեն), Արման Աթոյան (Այ Իքս-Թեք – համահիմնադիր և տնօրեն), Խաչիկ Նազարյան (Բրոդքոմ – ինժեներական տնօրեն), Գևորգ Սաֆարյան (Լայմթեք – հիմնադիր և տնօրեն), Գոռ Վարդանյան (Ֆայմթեք – հիմնադիր), Սպարտակ Կյուրեղյան (Զելըս – Ֆինանսական և բիզնես օպերացիոն տնօրեն), Աշոտ Տոնոյան (Սերվիս Թայթան – տնօրեն), Արտավազդ Երիցյան (Փոդքասլ – հիմնադիր և տնօրեն), Նարեկ Ասլիկյան (Արմինիըն Քոդ Ըքեդըմի – հիմնադիր և տնօրեն), Ռեմ Դարբինյան (Վայրըլ Մանգո – հիմնադիր և տնօրեն):
-
17:37 29/01/25Team Telecom Armenia-ն` Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի հովանավոր
-
16:25 24/12/24Team Telecom Armenia-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում
-
19:21 20/12/24Team Telecom Armenia-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում
-
17:21 20/12/24Team Telecom Armenia-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է