Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Triple S վենչուրային ընկերությունը 150,000 ԱՄՆ դոլար ներդրում է կատարել Sparxell ստարտափում
19/07/2024 19:45

Triple S վենչուրային ընկերությունը 150,000 ԱՄՆ դոլար ներդրում է կատարել Sparxell ստարտափում

Triple S վենչուրային ընկերությունը 150,000 ԱՄՆ դոլար ներդրում է կատարել բարձր արդյունավետության ամբողջովին կենսաքայքայվող գունանյութերի մշակման ոլորտում առաջատար հանդիսացող Sparxell ստարտափում:

Triple S վենչուրային ընկերությունը ուրախ է հայտարարել իր վերջին ներդրման մասին Sparxell-ում՝ Մեծ Բրիտանիայում հիմնված նորարարական ստարտափում: Քեմբրիջի գիտնականների կողմից հիմնադրված Sparxell-ը հեղափոխում է պիգմենտային արդյունաբերությունը՝ բջջանյութից ստեղծելով լիովին կենսաքայքայվող, ոչ թունավոր, բարձր արդյունավետության գունանյութեր:

Ստեղծված լինելով գերժամանակակից հետազոտությունների հիման վրա՝ Sparxell-ն արդեն զգալի առաջընթաց է գրանցել շուկայում՝ իրականացնելով փորձնական նախագծեր հեղինակավոր ընկերությունների հետ, ինչպիսիք են LVMH-ը, Chanel-ը և L’Oréal-ը: Այս համագործակցությունները ընդգծում են Sparxell-ի կայուն գունանյութերի բացառիկ որակն ու ներուժը, որոնք գալիս են փոխակերպելու արդյունաբերությունը` նորաձևությունից մինչև կոսմետիկա:

Triple S վենչուրային ընկերության ներդրումները Sparxell-ին հնարավորություն կտան ընդլայնել իր գործունեությունը, բարելավել հետազոտության և զարգացման հնարավորությունները և մեծացնել շուկայի հասանելիությունը: Ֆինանսավորման այս փուլը ներառում է նաև այլ նշանավոր ներդրողների,  այդ թվում` Future Communities Capital-ի մասնակցությունը:

«Մենք ոգևորված ենք Sparxell-ին աջակցելու իրենց առաքելության մեջ՝ շուկա բերելու կայուն և էկոլոգիապես մաքուր լուծումներ», – ասաց Triple S վենչուրային ընկերության համահիմնադիր, կառավարող գործընկեր Ավագ Սիմոնյանը: «Մենք հավատում ենք, որ Sparxell-ի կարող է դառնալ կայուն նյութերի արդյունաբերության առաջատարը»:

Sparxell-ի նորարարական պիգմենտներն առաջարկում են կայուն այլընտրանք ավանդական բջջանյութային գունանյութերին, որոնք հաճախ պարունակում են վնասակար քիմիական նյութեր և հանգեցնում շրջակա միջավայրի աղտոտման: Օգտագործելով բնական և վերականգնվող ռեսուրս հանդիսացող բջջանյութը՝ Sparxell-ի գունանյութերը ոչ միայն անվտանգ են շրջակա միջավայրի համար, այլև բացառիկ արդյունավետություն են հաղորդում գունային կենսունակության և երկարակեցության առումով:

Sparxell-ի և կենսաքայքայվող պիգմենտների ոլորտում նրանց առաջատար աշխատանքի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք (http://www.sparxell.com):

Triple S Ventures-ը վենչուրային կապիտալի ընկերություն է, որը կենտրոնացած է առաջատար տեխնոլոգիաներով կայուն լուծումներ առաջարկող և զարգացման վաղ փուլում գտնվող ընկերություններում ներդրումներ անելու վրա: Նորարարական ստարտափների բազմազան պորտֆելով հայտնի Triple S վենչուրային ընկերությունը հավատարիմ է դրական փոփոխությունների առաջխաղացմանը և ներդրողների և հասարակության համար երկարաժամկետ արժեք ստեղծելուն:

Triple S պորտֆելի ստարտափներն են. Modicus Prime, Denovo Sciences, BlueQubit, Thera B Medical, Docus, Sailfish AI,  Optimyzee, CloudChipr, Sparxell.

Sparxell-ը բրիտանական ստարտափ է, որը մասնագիտացած է բարձր արդյունավետության ամբողջովին կենսաքայքայվող գունանյութերի մշակման մեջ: Քեմբրիջի համալսարանի գիտնականների կողմից հիմնադրված Sparxell-ը նպատակ ունի հեղափոխել գունանյութերի արդյունաբերությունը՝ առաջարկելով կայուն այլընտրանքներ, որոնք չեն փոխզիջում որակի կամ կատարողականի հարցում: