Դեկտեմբեր, 2024
December 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
SADA-ն հայտարարում է GenAI Journey Accelerator-ի մեկնարկի մասին
02/05/2024 16:31

SADA-ն հայտարարում է GenAI Journey Accelerator-ի մեկնարկի մասին

Բիզնեսի և տեխնոլոգիական խորհրդատու, Google Cloud-ի տարբեր պրոդուկտների և ներգրավվածության մոդելների մրցանակակիր գործընկեր SADA, an Insight companyհայտարարում է իր նոր GenAI Journey Accelerator խորհրդատվական առաջարկի մասին:

GenAI Journey Accelerator-ն առաջարկում է համապարփակ ռազմավարություն և ճանապարհային քարտեզ, որի նպատակն է AI-ի ինտեգրման ճանապարհին բիզնեսներին ուղղորդել՝ բացելով նոր հնարավորություններ նորարարության և աճի համար:

Google Cloud-ի տվյալների և արհեստական բանականության 2024 թվականի միտումների զեկույցի համաձայն, թվային բիզնեսի առաջնորդների 54%-ն ընդունում է, որ հմտությունների պակասն իրենց խանգարում է հետևել փոփոխությունների տեմպին։ Շատ թվով կազմակերպություններ սկսում են AI նախագծեր, որոնք որևէ արժեք չեն ավելացնում բիզնեսին:

Հաճախորդների այս խնդիրները լուծելու համար SADA-ն ստեղծել է GenAI-ի ներդրման բազմաքայլ համակարգ, որը սկսվում է GenAI Workshop-ից, որտեղ հաճախորդները ստանում են հիմնական գիտելիքները GenAI-ի հնարավորությունների և Google Cloud-ի AI պրոդուկտների փաթեթի մասին։

«SADA-ն հավատարիմ է արհեստական ​​բանականության կիրառմամբ բիզնեսը հզորացնելու հանձնառությանը։ Ապագա մրցունակությունը գնահատելու ժամանակ հարց է առաջանում, թե AI-ը որքանով կարող է նպաստել ընկերությունների ընդլայնմանը՝ ավելի շատ աշխատակիցներ ընդունելու ավանդական տարբերակի համեմատ։ Պատասխանը AI-ի արդյունավետ կիրառման մեջ է, որի արդյունքում բարելավվում է ներդրումների վերադարձը»,– նշել է SADA-ի AI-ի, տվյալների և ոլորտային լուծումների համաշխարհային տնօրեն Սքոթ Բերգքվիստը:

Այս գործիքը SADA Flex ծառայությունների հետ համակցելով, բիզնեսները կարող են լուծել AI-ի հետ կապված մարտահրավերները՝ միաժամանակ օգտագործելով Google Cloud-ի վերջին տեխնոլոգիական նվաճումները, ներառյալ՝ Vertex AI հարթակը, Gemini մոդելները, Gemini Code Assist-ը և BigQuery-ի վերջին AI թարմացումները:

SADA, an Insight company-ն պրոֆեսիոնալ ծառայությունների շուկայի առաջատար է և Google Cloud-ի լուծումների մատակարար մրցանակակիր ընկերություն: 2000 թվականից սկսած՝ SADA-ի փորձագետների թիմը պատրաստակամորեն օգնում է առողջապահության, մեդիայի, ժամանցի, մանրածախ առեւտրի, արտադրության և հանրային ոլորտի հաճախորդներին՝ լուծելու իրենց առջև ծառացած ամենաբարդ խնդիրները, որպեսզի նրանք կարողանան կենտրոնանալ իրենց ամենահամարձակ նպատակների իրականացման վրա: Ունենալով վաճառքի եւ հաճախորդների աջակցության թիմեր Հյուսիսային Ամերիկայի, Հնդկաստանի և Հայաստանի գրասենյակներում, SADA-ն ամենուր մոտ է իր հաճախորդներին՝ իրենց թվային փոխակերպման ճանապարհին: SADA-ն Google Cloud-ի Տարվա գործընկեր է ճանաչվել 7 տարի անընդմեջ, ունի Google Cloud-ի 10 մասնագիտացում և, Gartner Magic Quadrant™ 2023 զեկույցի համաձայն, ճանաչվել է ոլորտի նիշային դերակատար՝ Հանրային ամպային ՏՏ փոխակերպման ծառայություններ անվանակարգում։ SADA-ն 4 տարի անընդմեջ ընդգրկվել է Inc.-ի Ամերիկայի լավագույն աշխատատեղերի ցուցակում: