Granatus Ventures-ը, CIVITTA-ն և PMI Science-ը մեկնարկում են «Գիտնականից՝ ձեռներեց» ծրագիրն ու առաջին բութքեմփը
Եթե զբաղվում եք գիտահետազոտական աշխատանքներով կամ գիտական գաղափարների վրա հիմնված ձեռներեցությամբ, ցանկանում եք Ձեր հետազոտական աշխատանքները զարգացնել լիովին նոր ուղղությամբ և դիտարկել դրանց հնարավոր առևտրայնացումը, ուրեմն կարող եք մասնակցել «Գիտնականից՝ ձեռներեց» ծրագրին։ Ծրագիրը բաղկացած է երկու փուլից, առաջին՝ ներածական “Discovery Bootcamp”, որի հաջողակ մասնակիցներն այնուհետ կկարողանան մասնակցել ավելի խորացված “Impact Bootcamp”-ի փուլին։
Տրամադրելով հաջող բիզնես ստեղծելու համար անհրաժեշտ հիմնարար գիտելիքներ, հմտություններ և ռեսուրսներ՝ բութքեմփի նպատակն է նպաստել ձեր գիտական գաղափարների հաջող առևտրայնացման աշխատանքներին։
Ինչ կարող եք ակնկալել՝ մասնակցելով բութքեմփին
Ծանոթություն Adaptive Innovation հայեցակարգի հիմնական գաղափարներին հենց հեղինակների` Չարլզ Կունիի և Հովարդ Կալիֆանոյի կողմից:
Ոլորտի առաջատարներից, հաջողակ ձեռնարկատերերից և գիտնականներից սովորելու և վերջիններիս փորձառությանը ծանոթանալու հնարավորություն:
Ինտերակտիվ սեմինարների միջոցով պրակտիկ փորձ ստանալու հնարավորություն:
Արժեքավոր ծանոթություններ ու շփումներ ունենալու հնարավորություն հեռանկարային գործընկեր հետազոտողների, համագործակիցների և ներդրողների հետ, ովքեր կարող են օգնել կյանքի կոչել ձեր նախագիծը:
Նախագծերի մրցույթի մասնակցելու հնարավորություն՝ ներկայացրեք ձեր նախագիծը մեր մրցույթում՝ պոտենցիալ ներդրողների հետ ծանոթանալու և հաջորդ փուլ՝ ավելի խորացված “Impact Bootcamp” անցնելու հնարավորության համար:
Խոսնակների մասին՝
Պրոֆեսոր Չարլզ Լ․ Կունին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի քիմիական տեխնոլոգիաների բաժնի քիմիական և կենսաքիմիական գիտությունների պրոֆեսոր է և Դեշպանդե տեխնոլոգիական նորարարությունների կենտրոնի հիմնադիր տնօրենը։ Պրոֆեսոր Կունին բազմաթիվ կենսատեխնոլոգիական և դեղագործական ձեռնարկությունների խորհրդի անդամ և խորհրդատու է։ 2004-2006թթ․ նաև ղեկավարել է ԱՄՆ սննդամթերքի և դեղերի վարչության դեղագործության խորհրդատվական կոմիտեն։ Պրոֆեսոր Կունիի հետազոտական հիմնական ուղղություններն են կենսաբանական տեխնոլոգիաները և դեղագործությունը։ Նա ավելի քան 250 գիտական հոդվածների և 25 պատենտների հեղինակ է, 5 գրքի համահեղինակ և խմբագիր, այդ թվում՝ բութքեմփի հիմքում ընկած «Adaptive Innovation: An Entrepreneur’s Guide To Technology Innovation» գիրքը։
Հովարդ Կալիֆանոն ղեկավարում է Սինգապուր-Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան դաշինքի նորարարությունների կենտրոնը (SMART – Singapore-MIT Alliance for Research and Technology)։ Նրա փորձառությունը ակադեմիական, մասնագիտական և ֆինանսական ոլորտներում է՝ նոր տեխնոլոգիաների առևտրայնացման ուղղությամբ։ Նա հիմնադրել և ղեկավարել է ասիական և ամերիկյան բազմազան ձեռնարկություններ։ Նաև եղել է Ջոնս Հոփկինսի համալսարանի սինգապուրյան մասնաճյուղի գործադիր տնօրենը և ղեկավարել է 80 հետազոտողներից և բժիշկներից բաղկացած թիմը։ 1995-1999 թվականներին զբաղեցրել է Ջոնս Հոփկինսի համալսարանի դեղագործության ֆակուլտետի դեկանի տեղակալի պաշտոնը, որի շրջանակներում զբաղվել է բիզնեսի զարգացմամբ։
Հրավիրյալ բանախոսներ՝ գիտահեն հաջողակ ընկերությունների հիմնադիրներ ամբողջ աշխարհից:
Ծրագրի մասին՝
Ամսաթիվ՝ հոկտեմբերի 16-17, 2023, ժամը՝ 09։00
Վայր՝ ISTC հիմնադրամ
Լեզու՝ անգլերեն
Գրանցվե՛ք այստեղ մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ։
Մասնակցե՛ք բութքեմփին և արագացրե՛ք գիտական հետազոտությունից մինչ հաջողակ բիզնես ընկած ճանապարհը, ինչպես նաև նպաստեք նորարարության տարածմանը Հայաստանում։
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է