Դեկտեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Մեկնարկել է արհեստական բանականության վերաբերյալ «Դատաֆեստ Երևան» չորրորդ համաժողովը
08/09/2023 22:30

Մեկնարկել է արհեստական բանականության վերաբերյալ «Դատաֆեստ Երևան» չորրորդ համաժողովը

Սեպտեմբերի 8-ին, ժամը 09:40-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկել է արհեստական բանականության վերաբերյալ «Դատաֆեստ Երևան» միջազգային համաժողովը: Շատերի կողմից սիրված և սպասված համաժողովն այս տարի անցկացվում է սեպտեմբերի 8-9-ը և արդեն չորրորդ տարին է համախմբում բազմաթիվ երկրներից ժամանած ոլորտի առաջատար մասնագետներին։

«Դատաֆեստ Երևան» համաժողովը նպատակ ունի խթանել Հայաստանում արհեստական բանականության ոլորտի զարգացումը՝ Հայաստանի և արտերկրի մասնագետների համար ստեղծելով հարթակ, որտեղ նրանք կկարողանան հաղորդակցվել, կիսվել իրենց փորձով և նոր կապեր հաստատել։

«Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի էլ խոսնակների շուրջ մեկ երրորդը հրավիրված են աշխարհի առաջատար ընկերություններից և գիտական խմբերից: Այս տարվա զեկույցների հիմնական թեմաներն են մեծ լեզվական մոդելները և դիֆուզիոն մոդելները: Առաջին անգամ համաժողովի մի հատվածը նվիրված էր կենսաբանության և բժշկության մեջ մեքենայական ուսուցման կիրառություններին, իսկ մեկ այլ հատված՝ մեքենայական ուսուցման միջոցով ռոբոտների կառավարման խնդիրներին», – նշում է «Դատաֆեստ Երևան» համաժողովի համակազմակերպիչ Հրանտ Խաչատրյանը։

Բանախոսների մի մասը արհեստական բանականությամբ զբաղվող հայաստանյան ընկերություններից են, մյուս մասը՝ առաջատար մասնագետներ Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից, Շվեյցարիայից, Լիտվայից, Գերմանիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ռուսաստանից, և այլն։ Դատաֆեստ Երևան 2023-ի շրջանակում ելույթներով հանդես կգան ոլորտի առաջատար այնպիսի կազմակերպությունների և ինստիտուտների ներկայացուցիչներ, ինչպիսիք են՝ HuggingFace, DeepMind, Amazon Web Services, WANNA, Microsoft, University of Zurich և այլն: Նախատեսված ելույթները ներկայացնելու են տվյալագիտության, մեքենայական ուսուցման և արհեստական բանականության ոլորտում կատարվող ամենաարդիական հետազոտությունները և տեղի ունեցող զարգացումները։

Համաժողովի ելույթների ձայնագրությունները հրապարակվելու են հաջորդիվ համաժողովի կայքում։

Միջոցառման հովանավորներն են Cognaize (Քոգնայզ), Digitain (Դիջիթեյն), Intent AI (ԻնթենթԷյԱյ), WorldQuant (ՈւորլդՔուանթ), Adobe (Ադոբ), One Market Data (Ուան մարքեթ դեյթա), Plat.AI (Պլատ.ԷյԱյ), SDG (ԷսԴիՋի) և Simply Technologies (Սիմփլի Թեքնոլոջիս) ընկերությունները:

Համաժողովի կազմակերպիչն է «Դատաֆեստ Երևան» հասարակական կազմակերպությունը:

Լրահոս