Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Կասպերսկին թարմացրել է ղեկավարների համար կիբեռանվտանգության իր առցանց խաղը
30/05/2023 11:56

Կասպերսկին թարմացրել է ղեկավարների համար կիբեռանվտանգության իր առցանց խաղը

Կասպերսկի ընկերությունը թողարկել է թոփ-մենեջերների և գծային ղեկավարների համար նախատեսված Kaspersky Interactive Protection Simulation (KIPS) ինտերակտիվ թիմային խաղի թարմացված տարբերակը:

Սա թիմային ռազմավարական խաղ է, որում ցուցադրվում է կիբեռանվտանգության ազդեցությունը առևտրային կազմակերպության արդյունավետության և եկամուտների վրա: KIPS բիզնես նմանակումն օգնում է սովորել ռազմավարական մտածողություն, կանխատեսել գրոհների հետևանքները և ճիշտ արձագանքել սահմանափակ ժամանակի և միջոցների պայմաններում:

Ընկերությունը հայտնում է, որ KIPS-ի նորացված տարբերակում կազմակերպությունները կարող են անհատականացնել խաղը ՝ հաշվի առնելով իրենց բիզնեսի առանձնահատկությունները ՝ շտեմարանից ընտրելով գրոհների տարբեր տիպեր: Մեկ սցենարը կարելի է անցնել մի քանի անգամ՝ գրոհների քանակն ու տեսակները ընտրելու հնարավորության շնորհիվ չկորցնելով սցենարի արդիականությունն ու հետաքրքրությունը խաղացողների համար: Խաղը կարող է նաև ադապտացվել բիզնեսի կոնկրետ ոլորտի համար։ Առցանց տարբերակը թույլ է տալիս միաժամանակ խաղալ տարբեր վայրերում գտնվող մեծ թվով մարդկանց կամ ավելացնել հեռու գտնվող թիմեր դեմ առ դեմ միջոցառմանը, ինչպես նաև ստեղծել առանձին ձայնային չաթեր թիմերի համար: Բացի այդ, ղեկավարները կարող են վիճակագրություն ստանալ այն մասին, թե ինչ ընտրություն են կատարել խաղացողները և ինչպես են գործել որոշակի իրավիճակներում՝ նախորդ խաղում նրանց գործողությունների հետ համեմատելու համար:

Յուրաքանչյուր սցենար և խաղարկվող գրոհ հիմնված է իրական միջադեպերի վրա և ցույց է տալիս, թե ինչու է կիբեռանվտանգությունը կարևոր բիզնեսի անընդհատության և եկամտաբերության համար: KIPS-ը ցույց է տալիս խնդիրներն ու սպառնալիքները, ինչպես նաև բնորոշ սխալները, որոնք կազմակերպությունները թույլ են տալիս պաշտպանական համակարգ կառուցելիս: Բացի այդ, KIPS-ն օգնում է կարգավորել փոխըմբռնումը և բարելավել բիզնես ստորաբաժանումների, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության թիմերի միջև համակարգումը՝ նպաստելով ընկերության ներսում կիբեռանվտանգ միջավայրի ստեղծմանը:

KIPS թրեյնինգը լիցենզավորված է առաջատար կրթական կազմակերպությունների, այդ թվում՝ SANS ինստիտուտի կողմից, որը կիբեռանվտանգության ոլորտում ուսուցման և հավաստագրման ամենամեծ կենտրոնն է: Այն արդեն անցել են ավելի քան 75 երկրների ընկերություններ։

«Ըստ մեր հարցման (անցկացվել է 2022 թվականի հոկտեմբերին։ Դրան մասնակցել են աշխարհի 25 երկրների 50-ից ավելի հաստիքակազմ ունեցող ավելի քան 1300 ընկերությունների ղեկավարներ)՝ թոփ-մենեջերների կեսից ավելին (62%) խոստովանում է, որ ՏՏ կամ ՏԱ բաժնի հետ թյուրըմբռնումը հանգեցրել է իրենց կազմակերպություններում առնվազն մեկ միջադեպի, իսկ 67%-ը հաստատել է, որ հաղորդակցության հետ կապված խնդիրները լրջորեն հետաձգել են կիբեռանվտանգության ոլորտում նախագծերի իրականացումը: Բաժինների միջև ըմբռնումը բարելավելուն կոչված են ժամանակակից թրեյնինգները։ Այսպես, մեր KIPS-ը որոշում կայացնողներին պարզ և հասկանալի ձևով փոխանցում է կազմակերպության կիբեռանվտանգությանը սևեռուն ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը: Թրեյնինգը թոփ-մենեջերներին ընկղմում է տեղեկատվական անվտանգության թեմայի մեջ և ցույց տալիս, թե որքանով ուժեղ է այն ազդում բիզնեսի արդյունավետության վրա»,- նշում է «Կասպերսկի» ընկերության անվտանգության ծառայությունների զարգացման ուղղության ղեկավար Ալեքսեյ Մալնևը։

Kaspersky Interactive Protection Simulation-ի մասին ավելին կարելի է իմանալ https://www.kaspersky.ru/enterprise-security/security-awareness կայքում։