30 խոսնակ՝ 9 երկրից, 2000 գրանցված այցելու և 120 ընկերություն. իր պատմության մեջ ամենամեծ «Դիջիթեք»-ը
Մարտի 10-12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «ԴիջիԹեք 2022» համաժողովը և համանուն ցուցահանդեսը։ Համաժողովը կրում էր «Ամբիցիոզ թեք. Բաց տնտեսությունների դիմակայունությունն աշխարհի աճող անկայունության պայմաններում» խորագիրը։ Ներկայացավ 30 խոսնակ 9 երկրից, գրանցվեց 2000 այցելու, իսկ 17-րդ ամենամյա ցուցահանդեսին ներկայացավ 120 ընկերություն։
Մարտի 10-ին՝ համաժողովի պաշտոնական բացմանը, տեխնոլոգիական համայնքին ողջունեցին ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը, «ԴիջիԹեք» համաժողովի նախագահ Րաֆֆի Քասարջյանը, ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության դեսպան Վիկտոր Ռիխտերը։
Համաժողովին ստորագրվեց համագործակցության հուշագիր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) և Երևանի քաղաքապետարանի միջև։ Երևան համայնքում մեծ թափով թվայնացման աշխատանքներ են իրականացվում, որոնք քաղաքացիների կյանքը թեթևացնելու, համայնքի հետ շփումն ավելի մատչելի դարձնելու հնարավորություն են տալու:
Մարտի 11-ին ստարտափների հիմնադիրների ու գործադիր տնօրենների միջև կազմակերպվեց 15-րոպեանոց վենչուրային կապիտալի արագ հանդիպումների «pitch սեսիաներ»-ի փուլը՝ հնարավորություն տալով ներկայացնել իրենց գաղափարները միջոցառման մասնակից 5 վենչուրային կապիտալիստներին։
Համաժողովի հիմնական ծրագրին զուհագեռ իրականացվեց նաև «Գրանատուս Վենչուրս»-ի «Իմփեքթ թեք» ներդրումային ֆորումը, որը եզակի հանդիպում էր սոցիալական, առողջապահական և բնապահպանական մեծ ազդեցություն ունեցող ստարտափների, ներդրողների և տեխնոարդյունաբերության հիմնական խաղացողների համար: Ֆորումին ուսումնասիրվեց՝ ինչպես կարող են տեխնոլոգիաները լուծել համաշխարհային մասշտաբով կայուն զարգացման ամենաբարդ խնդիրները։
Իսկ Enterprise Armenia ներդրումների աջակցման կենտրոնը և USAID Armenia-ն կազմակերպեցին երեք քննարկմամբ «Ներդրողի օր ՏՏ ոլորտի համար» միջոցառումը։ Միջոցառման գլխավոր նպատակն էր պետության կարևոր կառույցների ներկայացուցիչների, ոլորտի մասնագետների և բիզնես համայնքի հետ նախանշել ՏՏ ոլորտի համակարգային խնդիրները և լուծումներ մշակել։ Քննարկումները որակավորված աշխատաշուկայի, Հայաստանի բարձր կրթական ինստիտուտներում STEM կրթության թերացման, ինչպես նաև Հայաստանում տվյալների պաշտպանության կանոնակարգերի մասին էին։
«Դիջիթեք»-ին նաև առաջին անգամ ներկայացավ «AMADEE-24»՝ Ավստրիական տիեզերական ֆորումը Հայաստանում ներկայացնող կազմակերպչական թիմը։ Ըստ կազմակերպիչների՝ ֆորումը 2024-ին կներկայանա «Գառնիից (ՀՀ) Գառնի (Մարս)» խորագրով։ Դեպի Մարս թռիչքի AMADEE-24 անալոգի մոդելավորումը՝ գիտահետազոտական նպատակներով է։ Այս թռիչքի փորձակրկնումները տեղի են ունենում երկու տարին մեկ անգամ: Առաքելությունն իրագործելու համար ընտրվում է երկիր, որտեղ ենթադրյալ վեց տիեզերագնացի անձնակազմը մասնակցում է դեպի Մարս թռիչքի և վերջինիս վրա վայրէջքի փորձակրկնմանը:
Կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն։ Հովանավորներ՝ Giz EU4Business, Fastex, Team Telecom Armenia, AMD, Sensyan
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է