Խաղային տեխնոլոգիաների ոլորտում նոր կրթական ծրագրերը և ժամանակակից ենթակառուցվածքները հասանելի կդառնան Երևանի և մարզերի երիտասարդների համար
Կարևորելով ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտում մարդկային մրցունակ ներուժի զարգացումը և նոր ռեսուրսների ստեղծումը՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ն և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) ազդարարում են նոր՝ «Խաղային տեխնոլոգիաների էկոհամակարգն՝ ի նպաստ երիտասարդության հզորացման» խորագրով համատեղ ծրագրի մեկնարկը, որի բացման հանդիսավոր միջոցառումը տեղի ունեցավ ս.թ. մարտի 10-ին, BŪRՕ work’n’roll-ում։
Միջոցառման ընթացքում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ որով կողմերը կմիավորեն ջանքերն՝ ի նպաստ Հայաստանում խաղային տեխնոլոգիաների էկոհամակարգի զարգացման։ Տվյալ հուշագրով ամրագրվեց 9-ամսյա ծրագրի մեկնարկը, որը կապահովի տեխնոլոգիական կրթության և ենթակառուցվածքների հասանելիություն Երևանի և երկու մարզերի երիտասարդների համար։
Որպես այս համագործակցության առաջին քայլ, միջոցառման ժամանակ հայտարարվեց «Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» 4-ամսյա անվճար դասընթացների շարք, որին կարող են մասնակցել 15-ից 29 տարեկան երիտասարդները Երևանից, Գյումրիից և Վանաձորից՝ անկախ ծրագրավորման ոլորտում նախնական գիտելիքների առկայությունից։
Դասընթացների ընթացքում փորձառու մենթորների և առաջատար մասնագետների աջակցությամբ մասնակիցները ձեռք կբերեն հիմնարար տեխնիկական գիտելիքներ ծրագրավորման և խաղերի մշակման ոլորտներում, ինչպես նաև փափուկ հմտություններ՝ պլանավորում, նախագծերի կառավարում և առաջխաղացում: Հաջորդիվ՝ ծրագրի բութքեմփ-ինկուբացիոն փուլում, թիմերը կմշակեն և կփորձարկեն սեփական խաղերը։
«Հայ երիտասարդներն ունեն մեծ ներուժ՝ Հայաստանի ստեղծարար տեխնոլոգիաների էկոհամարգի զարգացումը ապահովելու համար։ Այս ծրագիրը լայն հնարավորություններ կստեղծի երիտասարդների համար, մասնավորապես՝ մարզերում, դառնալու մրցունակ և որակյալ մասնագետներ՝ ստանալով հիմնարար և բազմակողմ գիտելիքներ ու հմտություններ՝, օգտվելով խաղային տեխնոլոգիաների ոլորտի ժամանակակից ռեսուրսներից»,- նշեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։
«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության համար կարևոր է մեր երկրում ունենալ որակյալ կրթության նախապայմաններ։ Մենք գտնում ենք, որ այդ ամենը հնարավոր է բիզնեսի, նմանատիպ հիմնադրամների և պետական կառույցների համագործակցությամբ: Լինելով Հայաստանում խոշոր գործատուներից մեկը՝ մեր ընկերությունն իր առաքելությունն է համարում նպաստել կրթության լավագույն հնարավորություններին և աշխատաշուկայի կայուն զարգացմանը», – նշեց «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության Կորպորատիվ կապերի և կայունության ղեկավար Էլինա Մարգարյանը:
Ծրագրով նաև նախատեսված է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի հետ համագործակցությամբ Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում հիմնել արդիական սարքավորումներով հագեցած ևս երկու «Coca-Cola Video Game» լաբորատորիա՝ նպաստելով Հայաստանում խաղային տեխնոլոգիական էկոհամակարգի համաչափ զարգացմանը։ Այդ լաբորատորիաների միջոցով մարզաբնակ երիտասարդները կունենան անհրաժեշտ ռեսուրսներիի հասանելիություն՝ ստեղծարար խաղային տեխնոլոգիաների ոլորտում հմտանալու և հաջողելու համար։
ՁԻՀ-ի և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող այս ծրագիրը վերափոխում է խաղային նորարարական տեխնոլոգիաների ոլորտը Երևանում և մարզերում։ ՁԻՀ-ի կողմից սա ևս մեկ քայլ է Հայաստանում ՏՏ ոլորտի առաջխաղացումը և երիտասարդների համապատասխան հմտությունների զարգացումը խթանելու ուղղությամբ, որը կնպաստի ոլորտում մրցունակ աշխատուժի ձևավորմանը։
Միջոցառման ընթացքում կազմակերպվեց նաև խաղային առաջնություն մասնակից երիտասարդների միջև։ Լավագույն արդյունք ցուցաբերած չորս երիտասարդներին հանձնվեցին հուշանվերներ։
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է