Ինչպե՞ս են հայերն օգտագործում Viber մեսենջերը
Viber մեսենջերը ներկայացնում է Հայաստանում հավելվածների օգտագործման վիճակագրությունը։ Վերլուծությունը ցույց է տալիս, թե օգտատերերի քանի տոկոսն է հաղորդագրություններ և սթիքերներ ուղարկում Viber-ում, օգտվում զանգերից, խմբային չաթերից և թարմացված Viber գործառույթից՝ ալիքների հնարավորությունից։ Վերլուծությունը տվյալներ է փոխանցում նաև մեսենջերից օգտվող լսարանի վերաբերյալ։
Ըստ Viber-ի՝ տեքստային հաղորդագրություններն ու զանգերը շարունակում են մնալ ամենատարածված գործառույթները Հայաստանում. մեսենջերի օգտատերերի համապատասխանաբար 97%-ը և 89%-ը դրանք օգտագործում են ընտանիքի, ընկերների և գործընկերների հետ շփվելու համար։ Սթիքերները տարածված են Հայաստանից Viber-ի օգտատերերի 59 %-ի շրջանակում։ Խմբային չաթերից օգտվում է ամսական ակտիվ օգտատերերի 45%-ը:
2022 թվականի մայիսին թարմացված և բովանդակություն ստեղծողների համար նախատեսված գործառույթը՝ վիճակագրության, մեկնաբանությունների, հետաձգված հրապարակումների և այլ հնարավորություններ ունեցող ալիքները, արդեն իսկ մեծ ճանաչում են ձեռք բերում մեսենջերի օգտատերերի շրջանում. Հայաստանում Viber լսարանը ակտիվորեն օգտագործում է այն։ Ալիքների միջոցով բլոգերներն ու ապրանքանիշերը կարող են կիսվել նորություններով, ներգրավել նոր լսարաններ, ավելի լավ հասկանալ նրանց հետաքրքրությունները, իսկ օգտատերերը կարող են գտնել համապատասխան, եզակի և հետաքրքիր բովանդակություն՝ պահպանելով իրենց գաղտնիությունը:
Երկրում Viber մեսենջերի լսարանի մեծ մասը երիտասարդներն են՝ 25-ից 34 տարեկան (28%), 18-ից 24 տարեկան (12%) և 13 %-ը՝ մինչև 18 տարեկան օգտատերեր։ Հայաստանում Viber-ի օգտատերերի 27 %-ը 35-ից 50 տարեկան են, 20%-ը՝ 50 տարեկանից բարձր։ Կանայք և տղամարդիկ մոտավորապես հավասար են՝ համապատասխանաբար 53 և 47 %:
Հայաստանում Android սարքերում Viber մեսենջերը (77%) ավելի շատ է օգտագործվում, քան iOS-ում (23%)։
«Viber-ը շարունակում է կատարելագործել հավելվածը, որպեսզի օգտատերերի համար այն ավելի հարմար և հետաքրքիր դարձնի ընտանիքի, ընկերների և գործընկերների հետ շփումը», – ասաց Rakuten Viber-ի թիրախային լսարանների զարգացման գծով ավագ տնօրեն Աթանաս Ռայկովը: «Մենք կշարունակենք ներդնել ավելի օգտակար գործառույթներ անվտանգ և վառ հաղորդակցության համար»:
Viber–ը զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու հավելված է, որը հնարավորություն է տալիս բոլորին մշտապես լինել կապի մեջ անկախ գտնվելու վայրից։ Ամբողջ աշխարհում օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին: Մենք երաշխավորում ենք հավելվածից օգտվողների ազատությունն ու անվտանգ հաղորդակցությունը: Viber-ը պատկանում է Rakuten Inc.-ին, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Viber հավելվածը «Barcelona» ֆուտբոլային և «Golden State Warriors» բասկետբոլային ակումբների պաշտոնական մեսենջերն է՝ զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների ծրագիրը:
-
12:39 09/09/24Nokia-ն և Team Telecom Armenia-ն 25G PON տեխնոլոգիայով ծառայությունները հասանելի են դարձնում ամբողջ Հայաստանում
-
11:18 05/09/24Հայկ Եսայան. Հայաստանը Cloud լուծումներ առաջարկելու լուրջ հեռանկարներ ունի
-
14:11 23/08/24Շուրջ 100 000 տնային տնտեսություն օգտվում է Team Telecom Armenia-ի ինտերնետից․ 2-րդ եռամսյակի ցուցանիշներ
-
16:53 15/08/24Team Telecom Armenia-ն դարձել է Գիտության շաբաթվա գլխավոր գործընկերը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
13:08 29/06/22Ucom. «Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է