Հուլիս, 2024
July 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
Գործարկվել է Earlyone հերթերի հառավարման համակարգի մոբայլ հավելվածի թարմացված տարբերակը
13/02/2018 22:46

Գործարկվել է Earlyone հերթերի հառավարման համակարգի մոբայլ հավելվածի թարմացված տարբերակը

Earlyone-ը Հերթերի Կառավարման յուրահատուկ համակարգ է՝ բաղկացած երկու հիմնական բաղադրիչներից՝ Բջջային հավելված և Հերթերի Կառավարման ծրագրային ապահովում, որոնք աշխատում են ամպային տեխնոլոգիաների հիման վրա (Microsoft Azure). Փետրվարի 9-ին տեղի ունեցավ Earlyone-ի 2017 թվականի ամփոփումը և բջջային հավելվածի թարմացված տարբերակի պաշտոնական թողարկումը։ 2017 թվականի ընթացքում Earlyone-ը շարունակել է համակարգերի ներդրումը բանկերում, բջջային օպերատորների գրասենյակներում, պետական հաստատություններում, ինչպես նաև մուտք է գործել ապահովագրական ընկերությունների և վիզաների տրամադրման կենտրոնների ոլորտ՝ այստեղ նույնպես նպաստելով առանց հերթում սպասելու սպասարկման մշակույթի ձևավորմանը։

Ընդլայնվել է նաև Earlyone-ի գործունեության աշխարհագրությունը՝ ներառելով 2 նոր երկիր։ Earlyone-ը այժմ գործում է Բելառուսական 8 և Վրացական 5 քաղաքներում։ 2017-ի գլխավոր ձեռքբերումներից եղավ նաև Microsoft-ի հետ համագործակցությունը, որի արդյունքում Earlyone-ը ներառվեց Microsoft-ի Co-sell ծրագրում, ինչը նշանակում է, որ Earlyone լուծումը տարածվելու է նաև Microsoft-ի ներկայացուցիչների կողմից։

Earlyone բջջային հավելվածը եզակի ծրագիր է, որը թույլ է տալիս հաճախորդներին ամրագրել իրենց հերթը նախապես և սպասարկվել իրենց ցանկալի ժամին առանց հերթում սպասելու: Հավելվածը անվճար է, ինչպես օգտատերերի, այնպես էլ այն ընկերությունների համար, որոնք օգտագործում են Earlyone հերթերի կառավարման լուծումը:

Այն կարելի է ներբեռնել հետևյալ հղումներով՝ iOS – https://goo.gl/Na0X0Y, Android – https://goo.gl/POUHda

Հավելվածն ունի ավելի քան 35,000 ներբեռնում, իսկ ամսեկան կտրվածքով դրա օգնությամբ ստեղծված կտրոնների քանակը գերազանցում է 50,000-ը։

Հաշվի առնելով բոլոր օգտատերերի կարծիքը և անընդմեջ ձգտելով դեպի կատարելություն՝ Earlyone-ը թողարկել է իր հավելվածի թարմացված տարբերակը՝ բոլորովին նոր դիզայնով և շատ սպասված ֆունկցիոնալությամբ։

– Քանի որ հավելվածի օգտագործման աշխարհագրություն արդեն ընդլայնվել է, հնարավորություն է տրվում ընտրել Ձեր երկիրը և քաղաքը՝ տեսնելով միայն այն մասնաճյուղերը որոնք առկա են այդ տարածաշրջանում։

– Կազմակերպությունների ցանկը դասավորված է այբբենական կարգով՝ հեշտացնելով ընտրությունը

– Հավելվածի օգտագործումն էլ ավելի հարմարավետ դարձնելու համար, այժմ հնարավոր է ընդհամենը 2 հպումով կրկնել վերջին երեք ստեղծված կտրոնները

– GPS-ի տվյալների առկայության դեպքում կազմակերպության մասնաճյուղերի ցանկը դասավորվում է ըստ հեռավորության՝ ցուցադրելով ամենամոտ մասնաճյուղը

– Ինչպես նաև հնարավոր է տեսնել բոլոր մասնաճյուղերը քարտեզի վրա

– Սպասարկման համար նախընտրելի ժամ ընտրելիս, եթե մասնաճյուղը արդեն իսկ ծանրաբեռնված է, համակարգը Ձեզ առաջարկում է մոտակա ազատ ժամը, որպեսզի Դուք սպասարկվեք առանց սպասելու։ Համենայնդեպս, եթե Դուք միևնույն է ցանկանում եք ստեղծել կտրոն Ձեր ընտրած ժամի համար, ապա համակարգը զգուշացնում է, որ այդ դեպքում Դուք համաձայնվում եք սպասել, մինչ կսպասարկվեն տվյալ պահին հերթում սպասող բոլոր կտրոնները։

– Կտրոնի ինտերֆեյսը նույնպես թարմացվել է և դարձել է ավելի մատչելի։

– Իսկ եթե ինչ-ինչ պատճառներով Դուք չեք հասցնում մոտենալ մասնաճյուղ մինչ Ձեր ընտրած ժամը, ապա հավելվածը հնարավորություն է ընձեռում հետաձգել սպասարկումը 5, 10 կամ 15 րոպեով՝ «Ուշանում եմ» կոճակի օգնությամբ։

Լրահոս