Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Վիվասել-ՄՏՍ․ Ռոումինգը ՄՏՍ Ռուսաստանի ցանցում՝ ընդամենը 25 դրամով
21/06/2017 23:40

Վիվասել-ՄՏՍ․ Ռոումինգը ՄՏՍ Ռուսաստանի ցանցում՝ ընդամենը 25 դրամով

Ռուսաստան մեկնողներին ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է ռոումինգի մատչելի՝ ընդամենը 25 դրամ սակագին՝ ՄՏՍ Ռուսաստանի ցանցում: 25 դրամ/րոպե սակագինը գործում է մուտքային զանգերի, ինչպես նաև դեպի ՎիվաՍել-ՄՏՍ և ՄՏՍ Ռուսաստան ելքային զանգերի դեպքում: Ռոումինգում ինտերնետից օգտվելու սակագինը նույնպես 25 դրամ է՝ 1 ՄԲ-ի դիմաց: Ռոումինգի ծառայությունների ակտիվացման դիմաց վճար չի նախատեսվում:

ՄՏՍ Ռուսաստանի ցանցում ռոումինգ ծառայություններից օգտվելու համար սահմանված են հետևյալ սակագները.

Մուտքային զանգեր՝ 25 Դ/րոպե

Ելքային զանգեր դեպի ՎիվաՍել-ՄՏՍ, ՄՏՍ Ռուսաստան՝ 25 Դ/րոպե 

Ինտերնետ՝ 25 Դ/ՄԲ

Դեպի ՀՀ այլ, 374 97 և 374 47 ցանցեր՝ 50 Դ/րոպե

Դեպի Ռուսաստանի այլ ցանցեր՝ 100 Դ/րոպե

Ելքային SMS՝ 9 Դ/SMS

«Ռուսաստանի Դաշնությունը մեր հայրենակիցների կողմից ամենաշատ այցելվող երկրներից է, ինչը, բնականաբար, առաջացնում է այս երկրում ՎիվաՍել-ՄՏՍ-ի տրամադրած ռոումինգի ծառայություններից օգտվելու մեծ պահանջարկ: ՄՏՍ Ռուսաստանի ցանցում գտնվելիս մուտքային զանգերի, դեպի ՎիվաՍել-ՄՏՍ և ՄՏՍ Ռուսաստան ելքային զանգերի մեկ րոպեի, ինչպես նաև տվյալների փոխանցման 1 մեգաբայթի դիմաց 25 դրամ սակագին սահմանելով՝ Ռուսաստանում գտնվող մեր բաժանորդների համար կապը հայրենիքի հետ դառնում է առավել մատչելի ու հարմարավետ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ինչպես ակտիվացնել ռոումինգը

Կանխավճարային

Պետք է ուղարկել *121*1# հրահանգը ձայնային ռոումինգի և *121*2# հրահանգը՝ SMS ռոումինգի ակտիվացման համար: Արդեն Ռուսաստանում անհրաժեշտ է միանալ ՄՏՍ Ռուսաստանի ցանցին և զգալ ռոումինգում՝ ինչպես տանը: Մանրամասները՝ հղմամբ:

Հետվճարային

Պետք է այցելել մոտակա սպասարկման կենտրոն՝ անձնագրով: Նաև անհրաժեշտ է մուծել երաշխիքային կանխավճար, որն ամբողջությամբ կվերադարձվի՝ ռոումինգն ապաակտիվացնելուց հետո: Մանրամասները՝ հղմամբ:

Առաջարկը գործում է մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը։

———————

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com