Zangi հաղորդակցման հարթակը կներկայացվի Mobile World Congress-ում
Հեռահաղորդակցության ոլորտի աշխարհի գրեթե բոլոր մեծ ու փոքր ընկերությունները փետրվարի 27-ին կհավաքվեն Բարսելոնայում` մասնակցելու միջազգային ամենախոշոր ՏՏ իրադարձություններից մեկին` Mobile World Congress-ին: Տեսաձայնային և ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերություններն այնտեղ են գնում գործարար կապեր հաստատելու, ինքնագովազդվելու, շփվելու, ոլորտի զարգացման միտումներին ծանոթանալու։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից, Հայաստանն այս տարի առաջին անգամ անմասն չի մնա հեռահաղորդակցական իրարանցումից ու պատվիրակություն կուղարկի Mobile World Congress: Կոնգրեսին մասնակցելու է նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանի խոսքով` կոնգրեսը հեռահաղորդակցության ոլորտի ամենաներկայացուցչական միջոցառումն է. «Եթե համեմատենք սպորտի հետ, Mobile World Congress-ը մոտավորապես օլիմպիական խաղերի մակարդակի միջոցառում է»,- ասաց նա։
Mobile World Congress-ում այս տարի իր տաղավարը կունենա նաև հայկական արտադրության «Զանգի» հավելվածը: Ընկերության հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը նշել է, որ այն ստեղծվել է 2013-ին, իսկ հետագա տարիներին անընդհատ զարգացել: Այսօր «Զանգին» ժամանակակից սուրհանդակ է, որով կարելի է զանգել, հաղորդագրություններ ուղարկել և տեսազանգեր կատարել iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոններից ու պլանշետներից:
Ընկերությունն այսօր ունի 1 միլիոնից ավելի բաժանորդ. այդ թիվը շարունակաբար աճում է։ Ամեն օր «Զանգի»-ին են միանում մի քանի տասնյակ օգտատերեր: «Ունենք տասնյակ կորպորատիվ հաճախորդներ։ Դրանք հեռահաղորդակցության օպերատորներ են 12 երկրից։ Առաջիկայում սպասվում է համագործակցություն հայաստանյան օպերատորներից որևէ մեկի հետ»,-հայտնեց Վահրամ Մարտիրոսյանը։
Հայաստանում «Զանգի»-ի մասին շատերը գիտեն, սակայն ընկերությունը միջազգային շուկայում ապրանքանիշը ճանաչելի դարձնելու խնդիր ունի: Mobile World Congress-ին մասնակցելու հիմնական նպատակներից մեկն էլ դա է:
«Մյուսը ուղիղ բիզնես նպատակներն են, այսինքն՝ հաճախորդներ ձեռք բերելը»,- նշել է ընկերության տնօրենը։
Անդրադառնալով կոնգրեսին նախարարի մասնակցությանը` նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը նշել է, որ համընթաց նախատեսվում են մի քանի կարևոր հանդիպումներ։
«Հուսով եմ, որ հանդիպումները կլինեն արդյունավետ և դրական ոչ միայն քաղաքական տեսանկյունից, այլև կնպաստեն ոլորտի զարգացմանն ու որպես բարձր տեխնոլոգիական երկիր՝ Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը»,- ընդգծել է Բորիս Դեմիրխանյանը։
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է