Փետրվար, 2025
February 2025
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Google Play-ից ներբեռնումների թիվը 2 անգամ ավել է App Store-ի ցուցանիշից
20/01/2016 20:32

Google Play-ից ներբեռնումների թիվը 2 անգամ ավել է App Store-ի ցուցանիշից

App Annie վերլուծական գործակալությունը հրապարակել է հերթական App Annie Retrospective զեկույցը, որը վերաբերում է 2015թ․-ին հավելվածների շուկայում գրանցված զարգացումներին։ Այս մասին հայտնում է App Armenia հարթակը։

2015թ․-ին Google Play հարթակից ներբեռնումների քանակը 100%-ով ավել է App Store-ում գրանցված ներբեռնումների քանակից։ 2014թ․-ին վերոնշյալ ցուցանիշը կազմում էր 60%։

Ինչ վերաբերում է հավելվածների հիմնական հարթակների վաճառքների ծավալներին, ապա 2015թ․-ին գրանցված ցուցանիշների համաձայն App Store-ում վաճառքների ծավալը 75%-ով ավելի մեծ է, քան Google Play-ում։

Զեկույցն ամբողջությամբ կարող եք ներբեռնել սեղմելով այստեղ։