Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Եվս մեկ ինովացիոն ֆունկցիա Google Translate հավելվածում
15/01/2015 13:28

Եվս մեկ ինովացիոն ֆունկցիա Google Translate հավելվածում

iOS և Android սարքերի համար նախատեսված Google Translate հավելվածը համալրվում է երկու՝ իրակսն ժամանակում տեսախցիկի միջոցով թարգմանության և ձայնային օնլայն թարգմանչի ինովացիոն ֆունկցիաներով, որոնցից երկրորդի մասին արդեն գրել ենք:

Այժմ տեսնենք, թե ինչ է ենթադրում իրական ժամանակում տեսախցիկի միջոցով թարգմանության համակարգը: Ծառայության հիմքում ընկած է Quest Visual ընկերության կողմից մշակված Word Lens հավելվածը, որը Google-ը ձեռք է բերել 2014 թվականի գարնանը: Համակարգը հնարավորություն է տալիս առանց ինտերնետի անհրաժեշտության գրված տեքստը վեց տարբեր լեզուներից (ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն և իտալերեն) թարգմանել անգլերեն: Դրա համար ընդամենը անհրաժեշտ կլինի տեսախցիկը մոտեցնել տեքստին և սմարթֆոնի էկրանին անմիջապես կհայտնվի գրված տեքստի անգլերեն թարգմանությունը: