Սեպտեմբեր, 2024
September 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Microsoft-ը «սելֆիֆոն» է թողարկելու
31/07/2014 13:38

Microsoft-ը «սելֆիֆոն» է թողարկելու

Մոտ ապագայում Microsoft-ը պատրաստվում է թողարկել Windows Phone 8.1 օպերացիոն համակարգով աշխատող մի քանի նոր սմարթֆոն: Այս մասին հայտնել է բջջային սարքերի արտադրության ենթաբաժնի ղեկավար Սթիվեն Էլոպը:

Վերջինս ներկայացրել է  5 Մպ դիմային տեսախցիկով և 4,7 դյույմնոց դիսփլեյով Superman սմարթֆոնը, որը մշակվել էր Nokia Devices & Services ենթաբաժնի կողմից: Մինչ այդ ո՛չ Nokia-ն, և ո՛չ էլ Microsoft-ը նման բարձր թույլատրությամբ դիմային տեսախցիկով սմարթֆոն չէին արտադրել, այդ իսկ պատճառով Superman-ի շնորհանդեսի ժամանակ Էլոպն այն «սելֆիֆոն» է անվանել: Այն օգտատերերին հնարավորություն կտա բարձր որակի սելֆիներ նկարել: 

Էլոպը նաև հայտնել է, որ շուտով թողարկվելու է Windows Phone 8.1 օպերացիոն համակարգով աշխատող ևս մի սմարթֆոն: Այն անվանվելու է Tesla և ունենալու է PureView տեխնոլոգիայով հագեցած դիմային տեսախցիկ: