Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Մոսկվան առցանց հանրաքվներ անցկացնելու համար նախատեսված հավելված է թողարկել
22/05/2014 10:33

Մոսկվան առցանց հանրաքվներ անցկացնելու համար նախատեսված հավելված է թողարկել

Մոսկվայի քաղաքապետարանը հանդես է եկել նորարարական մի նախաձեռնությամբ, որի իրականացնման արդյունքում հնարավոր է դարձել տարբեր հարցերի առնչությամբ անչափ արագ կերպով ստանալ մոսկվացիների կարծիքը:

Քաղաքապետարանը մոբայլ հավելվածի տեսքով թողարկել է էլեկտրոնային կամ առցանց հանրաքվեի գործիք: Հավելվածն անվանվել է «Ակտիվ քաղաքացի»: Նախնական գրանցման միջոցով համակարգում արդեն գրանցվել է 140 000 օգտատեր: Քաղաքապետարանի հաշվարկներով համակարգի օգտատերերի թիվը տարվա վերջին կարող է հասնել և անցնել 1 միլիոնը, ինչն էլ հնարավորություն կտա մոսկվացիների նախընտրությունների մասին բավականին օբյեկտիվ կարծիք ձևավորել:

Հանրաքվեի հարցերը լինելու են երեք տեսակի` համաքաղաքային, համայնքային և թաղային:

Համակարգի նկատմամբ քաղաքացիների հետաքրքրությունը բարձրացնելու և որքան հնարավոր է շատ ձայներ ներգրավելու նպատակներով հավելվածի միջոցով քվեարկողներին տրվում են միավորներ, որոնցով նրանք կարող են վճարել կոմունալ ծառայությունները, գնել թատրոնների կամ թանգարանների տոմսեր, վճարել ավտոկանգառի համար:

Կարծում ենք բավական հետաքրքիր և օգտակար մտահաղացում է, անչափ լավ կլիներ, եթե Երևանի քաղաքապետարանը նույնպես նման գործիք թողարկեր: