Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Paypal-ը թողարկել է բջջային հավելված, որը թույլ է տալիս վճարումներ կատարել մատնահետքի միջոցով
14/04/2014 11:18

Paypal-ը թողարկել է բջջային հավելված, որը թույլ է տալիս վճարումներ կատարել մատնահետքի միջոցով

Paypal վճարային համակարգը թողարկել է Samsung Galxy S5-ի հետ համատեղելի մի հավելված, որի շնորհիվ սմարթֆոնի տերը կարող է վճարումներ անել մատնահետքի միջոցով: Այս նոր մեխանիզմն օգտագործվում է գաղտնաբառի մուտքագրումից խուսափելու համար:

ԱՄՆ-ում անցկացված հարցումները ցույց են տվել, որ օգտատերի մեծամասնությունը (53%) նախընտրում է վճարումներ կատարել մատնահետքի ճանաչման մեխանիզմի միջոցով, քանի որ այն ավելի հարմար և ապահով են համարում:

Կենսաչափական նույնականացման գլխավոր առանձնահատկությունների մասին ընկերությունը դեռևս ոչինչ չի նշել, այդ թվում՝ իրականացված կեղծ մուտքագրումների տոկոսի մասին: Եթե այդ տոկոսը զրոյից բարձր է, ապա դժվար է այս նոր մեխանիզմն անվանել ավելի անվտանգ, քան գաղտնաբառի մուտքագրման մեթոդը: Չնայած, հաշվի առնելով վերջերս հայտնաբերված Heartbleed խոցելիությունը, կենսաչափական նույնականացման մեխանիզմն այնուամենայնիվ ավելի անվտանգ է, քանի որ թույլ չի տա կողմնակի անձանց սմարթֆոնի օպերատիվ հիշողության մեջ ընթերցել օգտատիրոջ գաղտնբառը: