Սեպտեմբեր, 2024
September 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Մոբայլ օպերացիոն համակարգերը Հայաստանում` մարտ 2014
11/04/2014 11:00

Մոբայլ օպերացիոն համակարգերը Հայաստանում` մարտ 2014

Ներկայացնում ենք մոբայլ օպերացիոն համակարգերի բաշխումը Հայաստանում 2014թ.-ի մարտ ամսի դրությամբ: Տվյալները վերցված են Statcounter համակարգից: Հաշվարկվել են այն սարքավորումները, որոնց միջոցով օգտատերն օգտվել են ինտերնետից:

Առաջին հորիզոնականում է Google-ի Android օպերացիոն համակարգը` 39.8%, անցյալ տարվա մարտի համեմատ արձանագրվել է աճ 10.53 տոկոսային կետով: Apple iOS-ը երկրորդն է` 29.36%, 2013թ.-ի մարտի համեմատ արձանագրվել է աճ 2.7%-ով: Երրորդ հորիզոնականում Nokia-ն  է` 18.65%, տասներկու ամիս առաջ սույն ցուցանիշը կազմում էր 25.88%` արձանագրվել է անկում 7.23 տոկոսային կետով: Չորրորդ տեղում է Samsung-ը` 3.9%, անցյալ տարվա մարտի համեմատ ցուցանիշն աճել է 0.07 տոկոսային կետով: Հնգյակը եզրափակում է Microsoft-ի Windows Phone-ը` 2.53%, 2013թ.-ի մարտի համեմատ արձանագրվել է աճ 0.64 տոկոսային կետով: