Samsung-ը ներկայացրել է Galaxy S5 սմարթֆոնը
Samsung կորպորացիան վերջապես ներկայացրել է երկար սպասված Galaxy S5 սմարթֆոնը: Հիշեցնենք, որ նախնական տվյալների համաձայն սմարթֆոնը պետք է օժտված լիներ մատնահետքերի սենսորով, սմարթֆոնը նաև պետք է լիներ ջրադիմացկուն և փոշուց պաշտպանված: Սպասվում էր նաև, որ տեսախցիկը կլինի 16Mpixel: Տեսնենք, թե սպասումներից ինչն իրականացավ:
Samsung-ի նոր մոդելրը թարմացված դիզայն ունի, սակայն ցանկացած օգտագործող միանգամից կկռահի, որ սա Galaxy S մակնիշի առաջատար սմարթֆոն է: Սմարթֆոնն աշխատում է Android 4.4 Kitkat օպերացիոն համակարգով: Էկրանը` Full HD 1080p, (1920 x 1080px) կետայինությամբ` Super AMOLED, տրամագիծը` 5.1″: Եվս մեկ նորարարություն է ջրադիմացկունությունը և փոշուց պատշպանված լինելը` IP67 ստանդարտ, Galaxy S շարքի նախկին մոդելները նման հատկություններ չունեին:
Մատնահետքերի սենսորի մասին լուրերը նույնպես համապատասխանում են ճշմարտությանը: Galaxy S5-ն օժտված է նման սենսորով, որն օգնում է ոչ միայն պաշտպանել հեռախոսն անթույլատրելի մուտքից (Apple iPhone 5S / Touch ID համակարգի նման), այլ նաև անվտանգ օգտվել Paypal վճարային համակարգից:
Սմարթֆոնի վրա տեղադրված է ևս մեկ չափազանց հետաքրքիր սենսոր, որը հնարավորություն ունի չափելու օգտագործողի սրտի զարկերի քանակը: Գործողությունն իրականացնելու համար օգտագործողը պետք է մատը մոտեցնի սենսորին, որն էլ S-Health 3.0 հավելվածի միջոցով կչափի զարկերի քանակը: S-Health 3.0 հավելվածը նաև «անձնական մարզիչի» ֆունկցիա կարող է կատարել:
Սմարթֆոնն աշխատում է Qualcomm Snapdragon 800 քառամիջուկ 2,5GHz պրոցեսորով և 2Gb օպերատիվ հիշողությամբ: Սմարթֆոնը հնարավորություն ունի հիշողությունն ավելացնել ավելացնել մինչև 64Gb ծավալով` microSD քարտ: Տեսախցիկը 16Mpixel է, որն հնարավորություն ունի տեսագրելու Ultra HD (վայրկյանում 30 կադր) և HDR որակի տեսանյութեր: Տեսախցիկին ավտոֆոկուսի համար անհրաժեշտ է միայն 0.3 վայրկյան: Առջևի տեսախցիկն իր հետթին օժտված է 2.1Mpixel կետայինությամբ:
Galaxy S5-ն օժտված է կապի բավական լայն հնարավորություններով` Wi-Fi 802.11ac, 2X2 MIMO, LTE (Category 4, до 150/50 Mbit/s), իսկ Download Booster ֆունկցիան հնարավորություն է տալիս ներբեռնումներ կատարել միանգամից օգտագործելով և Wi-Fi-ը և LTE-ն: Սմարթֆոնի մարտկոցն ունի 2800 mAh հզորություն:
Սմարթֆոնի վաճառքները կմեկնարկեն այս տարվա ապրիլ ամսից: Galaxy S5-ը կթողարկվի հետևյալ գույներով` սև, սպիտակ, երկնագույն և պղնձաոսկեգույն:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է