252
2501
Գործարկվեց  «Արմենպրես։ Պատմություն»  կայքը

Գործարկվեց «Արմենպրես։ Պատմություն» կայքը

«Արմենպրես» լրատվական գործակալությունը, Հայաստանում Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամը հայտարարում են «Արմենպրես. Պատմություն» նախագծի շրջանակում history.armenpress.am կայքի մեկնարկի մասին։

«Արմենպրես. Պատմություն» նախագծի նպատակն է Գործակալության բնույթով եզակի ֆոտոարխիվի 10,000 լուսանկարի թվայնացումը և Արմենպրես լրատվական գործակալության «Արմենպրես։ Պատմություն» կայքի ստեղծումը։ Հանդիսանալով Հայաստանի հնագույն լրատվական գործակալությունը (հիմնադրվել է 1918թ.), Արմենպրեսը լուսաբանել է մեր երկրի պատմության վերջին հարյուր տարվա կարևորագույն բոլոր իրադարձությունները: Նախագծի գլխավոր աջակիցը Beeline-ն է։ Թվայնացման և կայքի ստեղծման աշխատանքներն իրանացվում են Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամի կողմից։ Նախագծիշրջանակում արդեն իրականացվել է մոտ 6500 լուսանկարի թվայնացում, որոնցից մոտ 2500-ն արդեն իսկ հրապարակված են կայքում։

«Այսօր մենք առանձնակի հպարտությամբ ենք ազդարարում «Արմենպրես։ Պատմություն» կայքի մեկնարկը։ Աշխարհում շատ չեն գործակալությունները, որոնք նման նախագծեր են իրականացրել ու հանրության համար հասանելի են դարձրել լուսանկարների արխիվի լավագույն նմուշները։ 1918թ․ստեղծված Հայաստանի պետական լրատվական գործակալության առաքելությունը եղել և մնում է օպերատիվ ու ստույգ լրատվություն ներկայացնելը և այն, որ մեր լրագրողների և լուսանկարիչների աշխատանքի արդյունքը դառնում է պատմության անօտարելի մասը, փաստում է, որ մեր բոլոր ժամանակների գործընկերները, իրենց առաքելությանը եղել են հավատարիմ», -ասեց «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:

«Սեփական պատմության նկատմամբ հարգանքն ու հոգատարությունը բնորոշ է զարգացած հասարակություններին, և այս կայքի ստեղծումը անմիջական ավանդ է Հայաստանի պատմագրության մեջ։ Տեղեկատվության դարաշրջանում թվային տարբերակով երկրի ֆոտոպատմության ստեղծումը կարևոր ձեռքբերում է։ Beeline-ը հպարտ է մասնակից լինել այս գործընթացին, քանի որ անցյալի ուսումնասիրությունն ապագան ավելի լավը դարձնելու գլխավոր նախադրյալներից է», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Կայքն իրականացվել է նորագույն լուծումներով և դիզայնով։ Այն հնարավորություն է տալիս լուսանկարները դասակարգել ըստ թվականի, ժամանակահատվածի, լուսանկարի տեսակի, լուսանկարչի անվան, թեմայի, տեղանքի և այլն։ Վերոնշյալ գործառույթները թույլ են տալիս արագ և հարմարավետ կերպով օգտվել արխիվից։ Կայքը նաև հնարավորություն է տալիս լուսանկարները տարածել սոցիալական կայքերում և այլ հարթակներում։ Կայքը հասանելի է և համակարգիչների, և սմարթֆոնների, և պլանշետների միջոցով։», - նշում է Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամի խորհրդի նախագահ Սամվել Չախալյանը։

Նշենք, որ Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամը նախագիծն իրականացնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունում: Ծրագրի արդյունքում թվայնացված բոլոր լուսանկարների օգտագործման, ինչպես նաև հեղինակային և հարակից իրավունքները պատկանում են բացառապես «Արմենպրես» լրատվական գործակալությանը:

-----------------

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: «Վեոն»-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ստեղծվել է 1918թ.-ին՝ առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ: «Արմենպրես»-ի թիմը պահպանում է գործակալության առաջատար դերը հայաստանյան լրատվադաշտում և ամուր հիմքեր է ստեղծել տարածաշրջանային և միջազգային լրատվական հարթակներում՝ գործակալության ներկայությունն ապահովելու և զարգացնելու առումով: Ներկայում «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործում է որպես փակ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը:

«Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն» Հիմնադրամը գործում է 2013թ.-ից։ Հիմնադրամի գործունեության հիմնական նպատակներից մեկը հայկական թվային բովանդակության զարգացումն է։ Նշած ուղղությամբ հիմնադրամն իրականացրել է մի շարք առցանց և մոբայլ նախագծեր, կոնֆերասների, հավաքներ և այլ աշխատանքներ։ Հիմնադրամը ստեղծել է App Armenia հայկական մոբայլ հավելվածների հարթակը և Hayeren  ստեղնաշար-հավելվածը iOS սարքերի համար, որոնց ներբեռնումների ընդհանուր թիվը վաղուց հատել է հարյուր հազարի շեմը։

Կարճ հասցե: geek.am/u/5537.html
Beeline Telecom Telecom Beeline Անդրեյ Պյատախին Արամ Անանյան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2711 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom-ի բոլոր հեռուստադիտողները կվայելեն ամենապահանջված հեռուստասերիալների 4 հեռուստաալիքներ

Հոկտեմբերի 11-ից նոյեմբերի 10-ը uTV բոլոր բաժանորդներն, անկախ բաժանորդագրության փաթեթների տեսակից, հնարավորություն ունեն դիտելու ամենապահանջված հեռուստասերիալների 4 հեռուստաալիքները։ Մասնավորապես՝ բաժանորդները կվայելեն Amedia Premium HD, Spike, ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը նոր ներդրումներ է ներգրավել

Սեպտեմբերի 27-ին «Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը»/BANA/, Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ իրականացրեց վաղ փուլում գտնվող ընկերությունների զարգացմանն ուղղված ներդրումային կոնֆերանսը, որին ներկա ...

Various

image

Beeline. դպրոցականները կուսումնասիրեն արևային էներգիայի կուտակման տեխնոլոգիան

Beeline-ի և Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) համատեղ ծրագրի շրջանակում հինգ դպրոցների աշակերտները ծանոթանում են արևի էներգիայի կուտակման և օգտագործման տեխնոլոգիաներին։ Այս դասերը կազմակերպվում և ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS