Սեպտեմբեր, 2025
September 2025
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ՀՀ Ոստիկանությունն Android հավելված ունի
06/03/2014 14:24

ՀՀ Ոստիկանությունն Android հավելված ունի

ՀՀ Ոստիկանությունը տարած է հաղորդագրություն, որում ասված է. «Այսուհետև Google play հավելվածների առցանց շուկայում հասանելի է ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքէջի «Police of RA» հավելվածը, որն անվճար կարող են ներբեռնել «Android» համակարգից օգտվողները: Ծառայությունը հնարավորություն կընձեռնի սմարթֆոնի կամ պլանշետի միջոցով առցանց հետևել ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջին, youtube-յան, ինչպես նաև ֆեյսբուքյան էջերի թարմացումներին: Հավելվածը ներառում է նաև ոստիկանության ստորաբաժանումների հասցեները` Google-ի արբանյակային քարտեզի նշումով, «Թեժ գծի» հեռախոսահամարները, բաղկացած է «Ուղիղ միացում», Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների և «Առցանց հարցում» համակարգից և այլ կարևոր բաժիններից: Մի խոսքով` ՀՀ ոստիկանության ամբողջ կայքէջը` ձեր հեռախոսում և պլանշետում: Շուտով հավելվածը հասանելի կլինի նաև «IOS» համակարգից օգտվողների համար, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացնենք:»

Ավելացնենք, որ մեկ օրում Հավելվածը ներբեռնվել է մոտ 50 անգամ: