Դեկտեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Կորոնավիրուսի հետ կապված Beeline-ը հորդորում է իր աշխատակիցներին և հաճախորդներին օգտվել իր կողմից տրամադրվող առցանց հնարավորություններից
15/03/2020 18:01

Կորոնավիրուսի հետ կապված Beeline-ը հորդորում է իր աշխատակիցներին և հաճախորդներին օգտվել իր կողմից տրամադրվող առցանց հնարավորություններից

Հայաստանում Beeline-ի բոլոր այն աշխատակիցները, ում ներկայությունը պարտադիր չէ գրասենյակում՝ ընկերության լիարժեք գործունեությունն ապահովելու համար, առաջիկայում կաշխատեն տանից, օգտվելով առցանց հնարավորություններից:

Դեռևս 2017 թ-ի սեպտեմբերից ընկերությունում ներդրվել է Հեռավար աշխատանքային հնարավորությունը (BeFree) և Beeline-ի այն աշխատակիցներն, ում աշխատանքը չի պահանջում ֆիզիկական ներկայություն աշխատատեղում, հնարավորություն ունեն աշխատել տանից։

Այն գլխամասային բաժիններում և սպասարկման գրասենյակներում, որոնք բաց են հաճախորդների համար, տեղադրված են ձեռքերի ախտահանող միջոցներ՝ հաճախորդների և աշխատակիցների համար, տարածքները պարբերաբար օդափոխվում և ախտահանվում են հատուկ մաքրող միջոցներով։ Բոլոր աշխատակիցներին տրամադրվել են կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ:

«Beeline-ը որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն գործադրում է բոլոր ջանքերը և ձեռնարկում անհրաժեշտ միջոցներ՝ ստեղծելու անվտանգ միջավայր մեր հաճախորդների և աշխատակիցների համար: Եղե՛ք առողջ», – նշում է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հաճախորդների համար նույնպես ստեղծված են բոլոր հնարավորություններն՝ անհրաժեշտ կարգավորումներն ու սպասարկումն առցանց ստանալու համար:

Beeline բջջային և ֆիքսված կապի կամ ինտերնետի առցանց վճարումներ կարելի է անել այստեղ՝

beeline.am/hy/payment/

կամ BeeMoney հավելվածով`

beeline.am/hy/beeline-applications/2/

Հաշիվը և ծառայությունները ցանկացած պահին և ցանկացած վայրից կառավարել My Beeline Armenia հավելվածով`

beeline.am/hy/beeline-applications/1/

Հեռախոսներ և SIM քարտեր առցանց պատվիրել կարելի է E-shop-ի միջոցով`

beeline.am/eshop

Beeline-ի հաճախորդների սպասարկման ծառայությունը հասանելի է շուրջօրյա, շաբաթական 7 օր՝ 0611 բջջային և 100 ֆիքսված հեռախոսակապերից, ինչպես նաև բաժանորդները կարող են հաղորդագրություն ուղարկել Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ www.beeline.am կայքի օնլայն հարթակին:

———–

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 212 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Լրահոս