Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Beeline. 033 կոդով նոր հեռախոսահամարները հասանելի են online գնման համար
28/11/2019 13:50

Beeline. 033 կոդով նոր հեռախոսահամարները հասանելի են online գնման համար

Beeline-ը հայտարարում է 033 կոդով հեռախոսահամարների վաճառքի նոր փուլի մեկնարկի մասին։ 033 կոդով մի շարք նոր համարներ արդեն հասանելի են number.beeline.am կայքում։ 033 կոդով հեռախոսահամար կարելի է պատվիրել միանալով «Սմարթ» փաթեթներից որևէ մեկին։

«Beeline-ը շարունակում է Հայաստանում զարգացնել առցանց վաճառքի ուղիները։ Մեր կայքի միջոցով բաժանորդները հեշտությամբ կարող են գնել իրենց նախընտրած հեռախոսահամարը, և այն կառաքվի գնորդի նշած հասցեով։ Բացի այդ, միանալով «Սմարթ» սակագնային փաթեթին, հաճախորդները կստանան մեր ծառայություններից օգտվելու պարզ ու շահավետ հնարավորություն», – ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am և number.beeline.am կայքերում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին,  զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում:
Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: