Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Ucom. uTV Extra՝ նոր սակագնային պլան
22/04/2019 13:02

Ucom. uTV Extra՝ նոր սակագնային պլան

Ucom ընկերությունը հանդես է եկել հեռուստատեսային ծառայության նոր՝ «uTV Extra» սակագնային պլանի առաջարկով։ Ամսական ընդամենը 4900 դրամով uTV Extra-ի բաժանորդները կվայելեն 120 հեռուստաալիքների որակյալ հեռուստաբովանդակությունը, որոնցից 22-ը HD որակով։

«Այս առաջարկը կհետաքրքրի ոչ միայն IPTV ծառայության նոր բաժանորդներին, այլև uTV Select սակագնային պլանից օգտվողներին, որոնց փաթեթում ներառված է 54 հիմնական ալիք և ցանկացած մեկն ավելացնելու հնարավորություն։ Առանձին ալիքների հավելյալ վճարի դիմաց ներառումը և միանգամից 120 հեռուստաալիք օպտիմալ գնով վայելելն, անշուշտ, նույնիսկ համեմատելի չեն», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ որակյալ մեդիա-բովանդակության տրամադրման և զարգացման ուղղությամբ Ucom-ն աշխատել է հիմնադրման օրվանից։ Ընկերությունն առաջինն էր Հայաստանում, որ տեղական սպառողին առաջարկեց աշխարհառչակ բրենդերի միջազգային վարկանիշային ալիքներն իր ցանցում ինտերակտիվ ռեժիմով դիտելու հնարավորություն՝ հայ հեռուստադիտողին առաջինը ծանոթացնելով Catch-up, time-shift և այլ ինտերակտիվ հնարավորություններին: Ucom-ն առաջինը Հայաստանում գործարկեց «Տեսավարձույթ» (VoD) ծառայությունն այս պահին շուկայի մյուս խաղացողների կողմից առաջարկվող դասական մոդելով: