Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Beeline. հերթական անակնկալ՝ բաժանորդներին
19/03/2019 13:46

Beeline. հերթական անակնկալ՝ բաժանորդներին

Հայաստանում Beeline-ն անցկացնում է այս տարվա առաջին «Հաճախորդի օրը», որը նվիրված է նույնանուն միջազգային օրվան։ Ընկերության ղեկավար կազմի ավելի քան 60 ներկայացուցիչներ տարբեր ստորաբաժանումներից այցելելու են վաճառքի և սպասարկման գրասենյակներ, աշխատելու են հաճախորդների հետ, լսելու են նրանց առաջարկներն ու ցանկությունները, և իհարկե, շնորհավորելու են Հաճախորդի օրվա առթիվ։

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն այսօր հաճախորդներին շնորհավորում էր Տիգրան Մեծ պողոտայի վաճառքի և սպասարկման գրասենյակում։ 

«Beeline-ում մենք «Հաճախորդի օր» ենք անցկացնում յուրաքանչյուր եռամսյակը մեկ, և արդեն որպես ավանդույթ տարվա առաջին Հաճախորդի օրը կապում ենք այս հիանալի տոնի հետ։ Ուզում եմ նշել, որ հենց այս ձևաչափն է մեզ օգնում բաժանորդներից ստանալ մեզ համար անհրաժեշտ հետադարձ կապը, որի շնորհիվ մենք բարելավում ենք մեր ծառայությունները, սպասարկումն ու աստիճանաբար դառնում ենք էլ ավելի պարզ, հարմար և մոտ մեր սիրելի հաճախորդներին», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Բացի «Հաճախորդի օրից», որն անցկացվում է յուրաքանչյուր եռամսյակը մեկ, հետադարձ կապի հավաքագրման համար ընկերությունը հաճախորդներին առաջարկում է գնահատականներ դնել գրասենյակներ կամ հաճախորդների սպասարկման կենտրոն դիմելուց հետո, ինչպես նաև SMS հարցումներ է անցկացնում այլ թեմաներով։ Հետադարձ կապի այդ միջոցների օգնությամբ անցած տարվա ընթացքում Beeline-ում ստացվել և մշակվել է ավելի քան 65 000 պատասխան։ Արդյունքում 11 առավել ակտիվ հաճախորդները հրավիրվել են ընկերության վարչական գրասենյակ, որտեղ նրանց համար անցկացվել է շրջայց ընկերությունում, այդ թվում և հաճախորդների սպասարկման կենտրոնում  և Beeline-ի կապի թանգարանում։

Նշենք, որ Beeline-ում «Հաճախորդի օրը» անցկացնում է 2016 թ-ից։