Beeline. տեղի ունեցավ ՍտարտՀաբ Օֆլայն հերթական հանդիպումը
Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամի համատեղ իրականացվող ՍտարտՀաբ նախագծի շրջանակում տեղի ունեցավ հերթական ՍտարտՀաբ Օֆլայն հանդիպում-քննարկումը։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ստարտափների ներկայացուցիչները քննարկումներ են անցակացնում ՏՏ ոլորտի առաջատարների հետ։
Այս հանդիպման խորագիրն էր՝ «Հայաստանի ստարտափ էկոհամակարգ», բանախոսներ՝ «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Հանդիպման ընթացքում խոսվել է «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի անցած ճանապարհի և ապագա ծրագրերի մասին։ Բագրատ Ենգիբարյանը պատմել է նաև Հայաստանի ստարտափ էկոհամակարգի առավելությունների և բացերի, պետության հետ համագործակցության, գիտատար ստարտափների աջակցության և մարզային ծրագրերի զարգացման մասին։ Անդրեյ Պյատախինն իր հերթին ներկայացրել է ստարտափների աջակցությանն ուղղված Beeline-ի ծրագրերը և հեռահաղորդակցության ոլորտի հետ հնարավոր համագործակցության հեռանկարները։
«Այսօր ունեցանք չափազանց հետաքրքիր հանդիպում։ Անչափ կարևոր և իհարկե հետաքրքիր էր լսել Բագրատ Ենգիբարյանի նման մարդուն, ով կանգնած է Հայաստանում ստարտափ էկոհամակարգի ստեղծման հիմքում։ Ուրախացնում է նաև ստարտափների աջակցությանն ուղղված Beeline-ի ծրագրերի հաջող ընթացքը և հաճելի է տեսնել, թե Անդրեյ Պյատախինն ինչ կարևորությունն է տալիս դրանց», – նշեց Տեխնոլոգիական զարգացման կենտրոն հիմնադրամի Խորհրդի նախագահ Սամվել Չախալյանը։
«Հայաստանի ՏՏ ոլորտում հաջողությունները բազմաթիվ են և պայմանավորված են մասնավոր և պետական հատվածների համագործակցությամբ, ոլորտում դրամաշնորհային ծրագրերի զարգացմամբ, ինչպես նաև մեծ ընկերությունների կողմից համապատասխան էկոհամակարգերի ստեղծմամբ և զարգացմամբ։ Այսօր Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում տարեկան գրանցվում է 100 հայկական ստարտափ, որոնց 80 տոկոսը 2-3 տարի հետո շարունակում են աշխատել, չեն փակվում։ Ներկայում կարևոր է ուշադրությունն ուղղել մարզերին և այնտեղ ներդնել ոլորտում ձեռքբերված փորձը», – նշեց «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։
«Մենք ուրախ ենք մաս կազմել և ներսից սատարել հայկական էկոհամակարգի զարգացմանը։ Արդեն մի քանի տարի է մենք սերտորեն աշխատում ենք ստարտափների և այս ոլորտի փորձագետների հետ։ ՍտարՀաբ Օֆլայն ձևաչափի հանդիպումները մեզ թույլ են տալիս ավելի լավ հասկանալ առկա խնդիրները և որոշակի լուծումներ առաջարկել։ Բացի այդ, մենք գործարկել ենք մեր սեփական ինկուբատորը, որը ստարտափներին օգնում է ստանալ անհրաժեշտ գիտելիքները՝ լավ գաղափարն աշխատող բիզնես նախագիծ դարձնելու համար»,-նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Starthub Armenia ծրագրի ընթացքին հետևելու և առաջիկա հանդիպում-քննարկումների մասին տեղյակ լինելու համար կարող եք այցելել https://starthub.am կայք կամ StartHub Armenia ֆեյսբուքյան էջ։
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է