Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
ՎիվաՍել-ՄՏՍ․ «VivaStart» ծրագրի շրջանավարտների 8-րդ խումբը պարգևատրվեց հավաստագրերով
28/06/2018 17:30

ՎիվաՍել-ՄՏՍ․ «VivaStart» ծրագրի շրջանավարտների 8-րդ խումբը պարգևատրվեց հավաստագրերով

«VivaStart» կրթական ծրագիրն իրականացվում է Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից` սկսած 2015 թվականից: Այն նպատակ ունի տարբեր բուհերի ուսանողներին հնարավորություն տալ մասնագիտանալու վաճառքի և բաժանորդների սպասարկման հատվածում:

«VivaStart»-ի 8-րդ խմբի 34 շրջանավարտներն այսօր ստացան իրենց հավաստագրերը՝ ծրագրի շրջանակում նախատեսված, փետրվար-ապրիլ ամիսներին պրակտիկան հաջողությամբ ավարտելու համար: Այդ ժամանակահատվածում ուսանողները հնարավորություն ստացան ձեռք բերել տեսական խորը գիտելիքներ վաճառքի և բաժանորդների սպասարկման ոլորտում և այդ գիտելիքները վերածել պրակտիկ հմտությունների Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում գործող ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում՝ բաժանորդների հետ աշխատանքի միջոցով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կազմակերպված ավարտական արարողության ժամանակ, մինչև հավաստագրերի հանձնումը, «VivaStart»-ի շրջանավարտները մասնակցեցին մրցույթի, որն էլ առիթ հանդիսացավ նրանց համար ևս մեկ անգամ ի ցույց դնելու ծրագրի շնորհիվ ստացած մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները:

Ուսանողները բաժանվեցին 4 թիմի, որոնցից յուրաքանչյուրը, կիրառելով SWOT-վերլուծության անցկացման մեթոդիկան, վերլուծեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տրամադրվող ծառայությունները: Թիմերի կողմից իրականացված վերլուծության 4 հիմնական ուղղություններն էին՝

1. ՎիվաՍել-ՄՏՍ-ի ձայնային և ինտերնետային ծառայությունները

2. «My VivaCell-MTS» բջջային հավելվածը

3. Բաժանորդների սպասարկումը

4. Բջջային հեռախոսների և սարքավորումների վաճառքը

Յուրաքանչյուր թիմ 7 րոպեի ընթացքում ներկայացրեց կատարած վերլուծությունների արդյունքները: Վերլուծության արդյունքները լավագույնս ներկայացրած մասնակիցը՝ Լիլիթ Ղազարյանը, ինչպես նաև թիմերի 4 ամենաակտիվ մասնակիցները՝ Արտաշես Ագարյանը, Սիրանուշ Կարապետյանը, Ռիմմա Գրիգորյանը և Հասմիկ Հարությունյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից պարգևատրվեցին շարժական լիցքավորիչներով: Բոլոր շրջանավարտները՝ հնարավորություն ստացան մեկ ամիս անվճար օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից վերջերս թողարկված «X» սակագնային պլանից:

Մրցույթը հնարավորություն տվեց շրջանավարտներին ևս մեկ անգամ ամրապնդելու իրենց գիտելիքներն ու հմտությունները, որին հաջորդեց հավաստագրերի հանձնումը ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի կողմից:

«Արդեն 3-րդ տարին շարունակ մենք իրականացնում ենք «VivaStart» կրթական ծրագիրը, որի հիմքում ընկած մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների փոխանցումն ուսանողներին հսկայական մասնագիտական ներուժ ու փորձ է տալիս՝ նրանց հետագա մասնագիտական զարգացման համար: Այսօր ևս մեկ անգամ ականատես եղանք այն փաստին, որ «VivaStart»-ի շնորհիվ ուսանողները ձեռք են բերում ոչ միայն ոլորտին առնչվող գիտելիքներ, այլև ձևավորում են քննադատական մտածողություն և վերլուծական միտք: Ուստի զարմանալի չէ, որ ծրագրի շրջանավարտները մեծ պահանջարկ են վայելում թե՛ հեռահաղորդակցության ոլորտում, և թե՛ առհասարակ՝ աշխատաշուկայում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

2015 թվականից մեկնարկած ծրագրի շահառու է դարձել 218 ուսանող: «VivaStart»-ի շրջանավարտներից մոտ 100-ը, մասնագիտական գիտելիքներն ու հմտություններն արդեն կիրառում են տարբեր աշխատավայրերում, այդ թվում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի մրցակիցների մոտ: Նրանցից 20-ը, լավագույն արդյունք ցուցաբերելով, աշխատանքի են անցել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման տարբեր կենտրոններում: