Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
ՎիվաՍել-ՄՏՍ. Հայաստանում Mobile Connect, այդ թվում նաեւ՝ Mobile ID համակարգի ներդրման մասին
05/04/2018 21:43

ՎիվաՍել-ՄՏՍ. Հայաստանում Mobile Connect, այդ թվում նաեւ՝ Mobile ID համակարգի ներդրման մասին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես հետևում է հեռահաղորդակցության ոլորտի զարգացման միտումներին ու քայլեր կատարում՝ նորարարական լավագույն ու պահանջարկված լուծումները հայաստանյան շուկայում ներդնելու ուղղությամբ:

Մասնավորապես, սկսած 2017թ-ից, Ընկերությունը գործնական քայլեր է կատարում Հայաստանում բջջային էլեկտրոնային ստորագրության համակարգը հասանելի դարձնելու ուղղությամբ՝ համագործակցելով հեռահաղորդակցության ընկերությունները միավորող միջազգային GSMA կառույցի հետ, որին անդամակցում է հեռահաղորդակցության 1200 ընկերություն:

Աշխատանքներն իրականացվում են՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 25-ը մայիսի 2017թ. թիվ 572-Ն որոշումը: Համագործակցության արդյունքում հնարավոր կդառնա Հայաստանում ներդնել բջջային էլեկտրոնային ստորագրության՝ համաշխարհային ասպարեզում առկա ամենանորարարական ու անվտանգ լուծումները՝ ապահովելով ՀՀ կառավարության սահմանած, իչպես նաեւ միջազգային տեխնիկական պահանջներն ու անվտանգության նորմերը:

Բջջային կապի ոլորտում էլեկտրոնային ստորագրության համակարգի կիրառման հիմքում «Mobile Connect» միջազգային ստանդարտն է՝ հավաստագրված GSMA կազմակերպության կողմից: Այն թույլ է տալիս իրականացնել հաճախորդների ինքնության նույնականացում եւ վավերացում, տրամադրել տարատեսակ գործարքների հաստատման թույլտվություն, ինչպես նաև՝ կիրառել բջջային էլեկտրոնային ստորագրություն:

Բջջային հեռախոսն ամենահարմարավետն եւ ամենաարագ միջոցն է՝ էլեկտրոնային ստորագրության համակարգից օգտվելու համար՝ թե՛ անձնական PIN գաղտնաբառի կիրառմամբ գործողությունը հաստատելու, և թե՛ կենսաչափական տվյալները օգտագործելու տեսանկյունից:

«Mobile Connect» ստանդարտի անվտանգության մակարդակը համապատասխանում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից 2014 թ. հուլիսի 23-ին ընդունված՝ ներքին շուկայում էլեկտրոնային գործարքների էլեկտրոնային նույնականացման և հավատարմագրման ծառայությունների վերաբերյալ՝ eIDAS թիվ 910/2014 կանոնակարգի պահանջներին: Կանոնակարգը սահմանում է կանխատեսելի կարգավորվող միջավայր, որը հնարավորություն կտա ապահովել անվտանգ և անխափան եռակողմ էլեկտրոնային փոխհարաբերություններ՝ ձեռնարկության, քաղաքացու  և համապատասխան պետական լիազոր մարմնի միջև:

Հարկ է նշել, որ «Mobile Connect»-ը պաշտպանված է վտանգավոր հաքերյան հարձակումներից, քանի որ դրա վավերացուցիչը՝ SIM քարտում ներդրված «Applet Authenticator»-ը, օգտագործում է «Class 2 SMS» համակարգը,  որը կոդավորված է կամ էլ գործում է USSD հրահանգների հիման վրա, ու հետևաբար՝ անտեսանելի է բջջային  հեռախոսում առկա վնասակար ծրագրերի համար։ Ուղարկված ուղերձները նույնպես կոդավորված են, ինչի արդյունքում հնարավոր է դառնում ապահովել կրկնակի կոդավորում: Այսպիսով, տեղի է ունենում ոչ թե «օդում»` օպերատորի ցանցի միջոցով PIN-կոդի ուղարկում  կամ փոխանակում, այլ բացառապես կոշտ կոդավորված ստորագրության փոխանակում խիստ վավերացման միջոցով՝ անմիջապես հեռախոսից։

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախատեսում է առաջիկա ամիսների ընթացքում ավարտին հասցնել էլեկտրոնային թվային ստորագրության ներդրման ամբողջական փորձարկման և այլ համակարգերի հետ այն ինտեգրելու  աշխատանքները:

Սա հնարավորություն կտա բոլոր բաժանորդներին տրամադրել նոր որակի ծառայություններ առավել մատչելի եղանակով՝ բջջային էլեկտրոնային խիստ նույնականացման և բջջային էլեկտրոնային ստորագրության մասով: Բջջային էլեկտրոնային ստորագրության ներդրվող համակարգը Հայաստանի Հանրապետությունում գործող բջջային մյուս օպերատորներին նույնպես թույլ կտա իրենց բաժանորդներին լիովին հասանելի դարձնել երկրում ներդրված էլեկտրոնային ծառայությունների ամբողջական փաթեթը՝ փոխկապակցման միջոցով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևորում է համաշխարհայնորեն կիրառվող՝ արդի և անվտանգ համակարգերի տեղայնացումն ու ներդրումը Հայաստանում՝ ի նպաստ բջջային կապի ծառայություններից օգտվող բաժանորդներին առավել հարմարավետ և անվտանգ ծառայություններ մատուցելուն:

Բաժանորդներին առնչվող տվյալների անվտանգությունը երաշխավորելու նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը դեռևս 2015 թ. ներդրել է Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի ISO/IEC 27001:2013 միջազգային ստանդարտը, որի պահանջներին համապատասխան ստանձնել է պարտավորություն ապահովելու բաժանորդների անձնական տվյալների փաստաթղթային եւ էլեկտրոնային տեղեկատվական բոլոր ակտիվների, գաղտնիությունն ու ամբողջականությունը:

———–

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և Թուրքմենստանում: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com