Beeline. ապառիկով գնեք iPhone 8 և տոկոսների փոխարեն վճարեք կապի համար
Beeline-ը հայտարարում է տարաժամկետ վճարման հնարավորությամբ iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոնների վաճառքի մասին:
Այս երկու մոդելները հնարավոր է գնել Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներում՝ ամսական վճարելով 19,170 դրամից սկսած՝ «Սմարթ 5500» սակագնային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում։ Այս առաջարկից օգտվելիս, հաճախորդը չի վճարում որևէ տոկոս կամ հավելավճար:
Ապառիկը կարելի է ձևակերպել 12, 18 և 24 ամսով, իսկ վճարումները կատարել բոլոր վճարային տարբերակներով, մասնավորապես՝ Beeline գրասենյակներում, տերմինալներով, բանկերում և առցանց:
«Մենք միշտ ձգտում ենք ապահովել մեր հաճախորդների հարմարավետությունը՝ նրանց տրամադրելով առավել պարզ և հարմար առաջարկներ և ծառայություններ։ Եվ մեր հաճախորդները բարձր գնահատեցին տարաժամկետ վճարմամբ հեռախոս գնելու հնարավորությունը, որի ժամանակ նրանք տոկոսների փոխարեն վճարում են կապի ծառայությունների համար։ Առավել ևս, որ մենք առաջարկում ենք վճարումներ կատարելու շատ հարմար տարբերակներ, այդ թվում առցանց և տերմինալների միջոցով», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Տվյալ առաջարկի շրջանակում Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներում կարելի է տարաժամկետ վճարման պայմանով գնել սմարթֆոնների տարբեր մոդելներ, որոնց արժեքը կազմում է 30,000 ՀՀ դրամից մինչև 550,000 ՀՀ դրամ, «Սմարթ» հետվճարային սակագնային փաթեթներից որևէ մեկի հետ՝ կախված սմարթֆոնի արժեքից:
Առաջարկի շրջանակում ապառիկը ձևակերպվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի կամ Յունիբանկի միջոցով` Beeline-ի գրասենյակներում, կամ www.beeline.am կայքում։
———–
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:
-
17:37 29/01/25Team Telecom Armenia-ն` Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի հովանավոր
-
16:25 24/12/24Team Telecom Armenia-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում
-
19:21 20/12/24Team Telecom Armenia-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում
-
17:21 20/12/24Team Telecom Armenia-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է