Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Դիջիթեք բիզնես ֆորումում կանցկացվի Հայաստանում ԱՊՀ Քլինթեք հարթակի ձևավորմանն ուղղված տարածաշրջանային հանդիպումը
02/06/2016 21:09

Դիջիթեք բիզնես ֆորումում կանցկացվի Հայաստանում ԱՊՀ Քլինթեք հարթակի ձևավորմանն ուղղված տարածաշրջանային հանդիպումը

«Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող 9-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումն այս տարի կանցկացվի հունիսի 17-ին և 18-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում:

Երկօրյա բիզնես ֆորումի ընթացքում կլինեն մասնագիտական քննարկումներ ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման շուրջ, այդ թվում՝  ռազմարդյունաբերության, նոր սերնդի բանկային համակարգի, էլեկտրոնային կառավարման, կիբեր անվտանգության վերաբերյալ և այլն։

ԴիջիԹեք բիզնես ֆորումի շրջանակում կքննարկվեն նաև Մաքուր տեխնոլոգիաների (Քլինթեք) տարածաշրջանային հարթակ ստեղծելու մանրամասները: Այս առիթով Հայաստան կժամանեն Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Ուկրաինայի կառավարության ու գիտահետազոտական կենտրոնների, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կենտրոնների  ներկայացուցիչները: Ֆորումի մասնակիցները կքննարկեն Մաքուր տեխնոլոգիաների տարածաշրջանային հարթակ ստեղծելու հնարավորությունները:  Հարկ է նշել, որ Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների զարգացման ծրագիրը վերջին երկու տարիներին իրականացվել է ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից:

ԴիջիԹեք բիզնես ֆորումի ամբողջական օրակարգն՝ այստեղ:

B2B (Business to business) ձևաչափի այս ֆորումի հիմնական մասնակիցները կլինեն ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, առաջատար ընկերությունների ղեկավարներ, ՏՀՏ պատասխանատուներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՏՀՏ լուծումներ առաջարկող ընկերություններ, խորհրդատվական ընկերություններ և այլն:

Նշենք, որ ԴիջիԹեք բիզնես ֆորումն անց է կացվում 2008 թ-ից: Երկօրյա բիզնես ֆորումն ավանդաբար իրականացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից:

Օգտագործվող հաշթագ՝ #BusinessForum2016 | #SmartSolutionsForSmartBusiness | #UITE

ԻՏՁՄ-ն հիմադրվել է 2000թ.` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: Միությունը միավորում է ՏՏ ոլորտի ավելի քան 70 կազմակերպություն: ԻՏՁՄ-ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ` ուղղված ՏՀՏ ոլորտի զարգացմանը, բարենպաստ բիզնես միջավայրի բարելավմանը, այդ թվում` ԴիջիԹեք ցուցահանդես, ԴիջիԹեք բիզնես ֆորում, ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորում, Բիզնես Ինովացիոն ֆորում, ԴիջիՔեմփ ամառային տեխնոլոգիական ճամբար, «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնությունը, Հայաստանում Ռոբոտատեխնիկայի զարգացման ծրագրիը (ԱրմՌոբոտիքս), ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը և այլն: